Դեռևս դժվարանում է պատասխանել
ԱԺ-ում հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի ընտրության քննարկման ժամանակ թեկնածու Տիգրան Հակոբյանը ներկայացրեց հեռուստատեսության վերաբերյալ իր դիտարկումները: Նա նշեց, որ ընտրվելու դեպքում կարող է նաև մասնակից լինել Հայաստանի էլեկտրոնային մեդիայի զարգացմանը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պատկերացնում հեռուստատեսության միջոցով ատելության զսպանակի թուլացումը, որի մեջ մեծ դերակատարություն ունի առաջին հերթին հեռուստամեդիան: Թեկնածուն ասաց, որ դժվարանում է պատասխանել, որովհետև դեռևս միայն հանձնաժողովի անդամի հավակնորդ է, և նշեց, որ թեև անկախությունից ի վեր բավական մեծ ծավալի աշխատանք է կատարվել հեռուստառադիո ոլորտը կարգավորող օրենքների կիրառման, կարգավորման գործում, սակայն այսօր չեն կիրառվում հեղինակային իրավունքի պահանջները, երբեմն խախտվում է գովազդի մասին օրենքը, որտեղ հանձնաժողովն աշխատելու տեղ ունի:
