Այս մոդելը շատ արագ սպառում է իրեն Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառում խնդիրներ կան: Այս մասին ԱԺ-ում հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի ընտրության քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու Տիգրան Հակոբյանը:Ինճպես նշեց՝ հեռուստատեսության բովանդակությունը չի համապատասխանում «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքներին: «Նախ, հեռուստատեսությունների թվայնացումից հետո որոշ մարզային հեռուստաընկերություններ դուրս են մնացել: Երկրորդ շատ ժամանակ հեռուստատեսության բովանդակությունը չի համապատասխանում «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքներին: Շատ ժամանակչի կիրառվում հեղինակային իրավունքի պահանջները:Այստեղ մեծ աշխատանք ունենք անելու: Այն մոդելը, որ եւ Հայաստանը, եւ աշխարհը, առաջնորդվում էր, շատ արագ սպառում է իրեն. նկատի ունեմ ինտերնետի ու լայնաշերտ ձայնատեսային պատկերների սփռման հնարավորությունները այսօր: »,-ասաց Տիգրան Հակոբյանը: Ինչպես հայտարարեց՝ հեռուստատեսությունը որպես հանրային ֆենոմեն ու գիտելիք, կարեւոր խնդիրներ է լուծում, բայց ցավոք, մեր հեռուստատեսությունը այդ խնդիրները չի լուծում, ինչը առաջացնում է դժգոհություն:
