Ձեզ այսօր հարմա՞ր է. Վարչապետը՝ Ռոբերտ Նազարյանին
Կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով իր հանձնարարականներին՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց, թե որքան ժամանակ կպահանջվի իր հանձնարարականը կատարելու համար: Ռոբերտ Նազարյանն ի պատասխանասաց. «Փորձենք հասկանալ, թե ինչ ճանապարոհվ ենք գնում, որից հետո ձեզ ժամանակ կասեմ»: Նա հավելեց, որ խնդիրներ կան, որոնք հստակեցնելուց հետո ժամկետ կասեն: Վարչապետը համաձայնեց, և հարցրեց, թե արդյոք նիստից հետո հարմար է Ռոբերտ Նազարյանին. «Հարմա՞ր է ձեզ այսօրվա խորհրդակցությունից հետո քննրակենք, թե՞ դուք ձեր անձնակազմով պետք է գաք»: Ռոբերտ Նազարյան ասաց, որ հարմար է և առաջարկեց, որ քննարկմանը մասնակցի նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Յոլյանը: :
