Բանավեճ վարչապետի ու նախարարի միջեւ. «Բա ինչո՞ւ չգիտեք, պարոն Մինասյան»

Կառավարության այսօրվա նիստում բանավեճ տեղի ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի միջև: Երբ Արծվիկ Մինասյանը ներկայացնում էր ներդրումային ծրագրի շրջանակներում «Շանթ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը, վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք դիտողություններ արեց: Նորանշանակ վարչապետը հետաքրքրվեց՝ մոնիտորինգ իրականացվո՞ւմ է՝ պարզելու համար, թե տարբեր ժամանակատհատվածներում կառավարության արտոնություններից օգտվող ընկերություններն ինչ աշխատատեղեր են բացել: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ նման համակարգ գոյություն չունի՝ դա պարզելու համար և պարզաբանեց, որ այն երկու պատճառով է՝ նախ, ընկերությունում այցելությունը դիտվում է որպես միջամտություն նրանց աշխատանքին, դրա համար իրենք հարցումների միջոցով են փորձում տեղեկություն ստանալ: «Պարոն Մինասյան, ես չեմ ասում՝ դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: Ես ուզում եմ հատուկ նշել՝ ՊԵԿ-ին ես նոր հանձնարարություն չեմ տվել, ես ՊԵԿ-ին ասել եմ՝ ինքը իր գործառույթը կատարի ընդամենը: Այդ իսկ պատճառով կարող է իմ հանձնարարականը և դիմումը հնչի մի քիչ աբսուրդ, որովհետև ես ասում եմ այն, ինչ պետք է կատարի ՊԵԿ-ը: Այս պահին դուք լինելով էկոնոմիկայի նախարար, տալով արտոնություններ բիզնեսին, ստեղծելով բարենպաստ պայմաններ, որպեսզի բիզնեսը զարգանա, ստեղծի աշխատատեղ՝ հետաձգում եք գումարներ: Հետո էդ հարցը որևէ ձև մոնիտորինգ չի՞ արվում: Ես չեմ ասում՝ գնանք բիզնեսից տեղեկանք ուզենք, ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք, հաշվետվության ձև արեք»- ասաց Կարեն Կարապետյանը: Վարչապետը ՀՅԴ-ական նախարարից հետաքրքվեց, թե որքան ժամանակ են ծախսել ընկերությունները մինչեւ տվյալ արտոնությունը ստանալը: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ մոտ մեկ շաբաթ: Դրանից հետո Արծվիկ Մինասյանն ասաց, որ լրացուցիչ կներկայացնի այդ տեղեկությունը: «Չգիտե՞ք»,- հարցրեց Կարեն Կարապետյանը: Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս պահին չգիտի: «Բա ինչո՞ւ չգիտեք, պարոն Մինասյան: Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրանք իրանց ապահով զգան, որ որևէ մեկն իրենց չխոչընդոտի: 1.5 մլն դրամ արտոնություն է խնդրում, երևի մի յոթ ամիս նամակագրություն է գրել, մենք պետք է էդ ամեն ինչը դասակարգենք, որ բյուրոկրատիան վերացնենք: Կա խաղի կանոն, հայտարարում ենք՝ ով այս խաղի կանոնի տակ է, համապատասխան նախարարությունն արտոնությունը տալիս է, բերում է էստեղ: Պետք է լինի ձևակերպված խաղի կանոն, թե որի դեպքում ենք մենք տալիս արտոնություն: Մնացած առանձին դեպքերը հատուկ կնայենք»,- ասաց Կարեն Կարեպետյանը: Նա նաև հանձնարարեց հստակ տեղեկություն տալ իրեն, թե նախկինում բիզնեսին տրված արտոնություններն ինչ արդյունք են տվել, որքան հետաձգված գումար է վերադարձվել բյուջե, քանի աշխատատեղ է բացվել և այլն: Ռուբինա Սաֆարյան

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Սամվել Կարապետյանն էլ ա աջակցություն տվել»․ տաշիրցին՝ Փաշինյանին (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․ «ՀՀ-ից դուրս ո՛չ հպարտ եք, ո՛չ՝ դուխով» (video) Տաշիրցին բողոքեց Փաշինյանին․ «100 հազար մենակ կոմունալ ենք տալիս, ո՞նց կոպեկներով աշխատեմ» (video) Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Նիկոլի ու ՔՊ-ի վերջին կանգառը (video) 63-ամյա տղամարդը կալանավորվել է Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա Նիկոլի «ուրախ ավտոբուսը նոր մահ բերեց» ․ Արա Վարդանյան (video) Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am