Դաժան ու ողբերգական դեպք Երևանում

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում բնակվող Հռիփսիմե Ղարիբյանը չգիտի՝ ինչ պատասխանի 2,5 տարեկան երկվորյակ տղային՝ Սամվելին: Երեխան քանի օր է՝ կանգնում է եղբոր՝ Հարությունի մեծադիր նկարի առջև ու անընդհատ կրկնում. «Մամա, Աութ, մամա Աութ»: Ինչ իմանա երեխան, որ եղբայրը , ով իրենից 5 րոպե առաջ է ծնվել՝ այլևս չկա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երկվորյակների մարը՝ Հռիփոսիմեն ասում է. «Սեպտեմբերի 5-ին երեխան միքիչ թուլություն է ունենում և ջերմում է: Նրան տեղափոխում են Երևանի Բաբլոյանի անվան հիվանդանոց, որտեղ հետազոտելուց հետո տեղափոխում են Ծերեթելի փողոցի վրա գտնվող Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Երեխան ինքնուրույն քայլելով, խոսելով՝ մտնում է հիվանդանոց՝ իմ ձեռքը բռնած: Հանձնում ենք բժիշկներին, ովքեր միանգամից ոչ տանում, ոչ բերում են , պատասխանում են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մեր հարցին՝ ինչպես կարող է ծանր երեխան քայլելով ու խոսելով մտնի հիվանդանոց՝ նրանք չեն կարողանում պատասխան տալ, այլ, միայն ասում են՝ մայրիկ, դուք դրսում սպսեք: Մեկ օր անց երեխայի վիճակաը դառում է օրհասական ու մենք վստահ ենք, որ դա եղել է Ծերեթելիի բժիշկների մեղքով, ովքեր ցուցաբերել են անպաստախանատու վերաբերմունք ու բժշկին ոչ վայել պահվածք: Տեսնելով, որ երեխայի կյանքը մազից է կախված, Ծերեթելիից ռեանիմոբիլով տղայիս տեղափոխում են նորից Բաբլոյանի հիանդանոց , որտեղ բժիշկները ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի փրկեին մահվան ճիրաններում հայտնված երեխայիս կյանքը: Ցավոք, սեպտեմրի 8-ին հիվանդանոցից մեզ տեղեկացնում են, որ երեխան մահացել է: Ճիշտ է՝ իմ հրեշտակին հետ չեմ բերի, սակայն ուզում եմ, որ մեղավորները պատժվեն, իսկ այս դեպքւմ մեղավորը Սուրբ Աստ Աստվածամայր բժշկական կենտրոնի այն բժիշկներն են, որոնց անփութության պատճառով երեխաս չկա՝որպեսզի մյուսների դաս լինի: Անգամ թշնամուս չեմ ցանականա այն վիշտը, որ ապրում եմ ես: Ծերեթելիի բժշիկները ծնունդիս նվեր արեցին՝ ինձ տալով երեխայիս դին: Խնդրում ու պահանջում ենք պատկան մարմիններից, որպեսզի պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»: Մահացած 2,5-ամյա Հարություն Մարտիրոսյան Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Վթար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ» Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Արգելքը չի վերացվել․ «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ» Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ» Ընկել են «օրենքով գողերի» հետևից. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am