«Իսկ Սերժ Սարգսյանը Քոչարյանի կադրը չի՞». քաղաքագետ

«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կատարյալ սցենարն ԱՄՆ-ի համար,  պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։ Թեմայի շուրջ Hayeli.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ պետք չէ մեծ ուշադրություն դարձնել այդ հայտարարությանը, քանի որ կիրառված է մի բանաձև, որի հետ Ադրբեջանը չի համաձայնվի, քանի որ այն  իրականում չիրականացված տեսակետ է և առաջարկվող բանակցությունների տեսակ: «Այստեղ նորից ամերիկացիները ավելի արդարացի խոսեցին:Պետք է հասկանանք, որ Մադրիդյան սկզբունքները միշտ բերելու են այս վիճակին: Օտարներն աշխատելու են, որ Ադրբեջանին լավություն անեն՝ Հայասատանի հաշվին: Քանի որ Հայաստանում տեղի է ունենում իշխանափոխություն, նոր վարչապետը օգտվելով այս շրջանում տիրող դադարից, պետք է հայտարարի Մադրիդյան սկզբունքների չեղարկման մասին և ընդունի 1960 դեկտեմբերի 14 ՄԱԿ-ի հռչակակգիրը»,-նշեց պարոն Շիրինյանը: Այս օրերին քննարկվում է Արգետինայում ՀՀ դեսպան Ալիկ Հարությունյանին Սերժ Սարգսյանի օգնական նշանակելու, իսկ ԱԽՔ ղեկավար Արմեն Գևորգյանին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակելու մասին լուրերը: Պետք է նշենք, որ այս երկու պաշտոնյաները քաղաքական դաշտում հայտնի են որպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրեր, որից էլ հարց է առաջանում՝ վերադառնո՞ւմ են երկրորդ նախագահի կադրերը: Մեր այս դիտարկումներին ի պատասխան քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը նկատեց. «Իսկ Սերժ Սարգսյանը Քոչարյանի կադրը չի՞:Սրանք Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերը չե՞ն.նրանք նույն շրջագծի մեջ են: «էլիտան»՝ իր նախկին կադրերով, համախմբվում է: Նրանք հավաքվում են, որպեսզի շրջապատեն նոր վարչապետին, քանի որ Սերժ Սարգսյանն երկրորդ «պլան» է գնալու: Ռուսաստանի համակրանքով Կարեն Կարապետյանի անսպասելի վերադարձը վարչապետի պաշտոնում ենթադրում է, որ քաղաքական խմբակցության փոխանակում է տեղի ունենում»,-շեշտեց քաղաքագետը: Լուսին Միքաելյան

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Վթար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ» Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Արգելքը չի վերացվել․ «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ» Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ» Ընկել են «օրենքով գողերի» հետևից. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am