Գլխավոր դատախազի թեկնածուն՝ առկա խնդիրների մասին
Աշնանային նստաշրջանի մեկնարկը սկսեց Գլխավոր դատախազի ընտրությամբ և հիմնական զեկույցով հանդես եկավ թեկնածու՝ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը: Նրան հարցեր ուղղեցին պատգամավորները: ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ նա փորձելո՞ւ է պարզել, թե ովքեր են լրագրողների ու քաղաքացիների վրա Սարի թաղում հարձակված քաղաքացիական հագուստով անձինք: Գլխավոր դատախազի թեկնածուն միայն հայտարարեց, որ գլխավոր դատախազի անելիքն այստեղ այն է, որ ապահովվի քրեական գործի օբյեկտիվությունն: «Կարևոր ուղղություններից է կատարված աշխատանքի հրապարակայնության ապահովումը: Այսինքն՝ քերական գործի նախաքննության ավարտին ի վերջո տրվելու են գնահատականներ»,- ասաց թեկնածուն: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե երկրում արդարությունը բացակայում է և հարցրեց, թե որոնք են լինելու նոր դատախազի անելիքները: Արթուր Դավթյանը նշեց, որ որպես ՀՀ քաղաքացի նման խնդիրներ տեսնում է: «Առօրյա գործունեության հրապարակայնությամբ եմ տեսնում խնդրի լուծումը։ Պետք է նաև բարձր որակավորման կադրեր ներգրավելով լուծել խնդիրը»,-ասաց նա։
