«Հովհաննես աբեղա Սահակյանը կարգալույծ չի եղել». նոր մանրամասներ. Ս.Հացպանյան
Hayeli.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը նշեց, որ Եկեղեցին գլուխը ավազի մեջ մտցնելով, կարծում է, որ այս ամենը ժողովուրդը չի տեսնում: Վերջինս նշեց, որ Գարեգին 2-ի տեղը լիներ, կցանկանար նմանվել Հռոմի պապին, իսկ անհեթեթ կարգալույծ անելու գործընթացներն անհասկանալի են: «Արամ Աթեշյանի խայտառակ քայլից հետո, բացի մի քանի քննադատությունից, որևէ ձայն և գործողություն չկատարվեց: Հովհաննես աբեղա Սահակյանը կարգալույծ չի եղել, այլ, ուղղակի ժամանակավորապես նրա գործառույթները դադարեցվել են:Դա է փաստում այն հանգամանքը, որ վերջինս՝ կիրակի օրը պատարագ է մատուցել հայկական եկեղեցիներից մեկում՝ իբրև միաբան:Հավանաբար այդ ամենը նպատակ ուներ Հովհհաննես աբեղա Սահակյանին զգաստացնելուլ»,-հայտնեց վերլուծաբանը: Հիշեցնենք՝ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Վարդգես Սահակյանը կարգալույծ է արվել՝ ծառայության վայրը ինքնակամ լքելու և հուլիսի 29-ի գիշերը Խորենացի փողոցում լինելու համար:Սակայն վերջինս իր կարգալույծ լինելու մասին որեւէ բան չի նշում, սակայն Հայկական Ժամանակ թերթի տեղեկություններով, Սահակյանը կարգալույծ է արվել: Մանրմասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
