Կկարողանա՞ վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարել՝ ունենալով բիզնեսմեն որդի
ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Կարեն Կարապետյանին տրվելու է ազատություն՝ թե՛ կադրային քաղաքականության, թե՛ ծրագրային քաղաքականության հարցում։Հարցին, թե Կարեն Կարապետյանը կշարունակի վարչապետ լինել նաև 2017 թվականից հետո, նա պատասխանեց, որ այդ հարցին կանդրադառնան այդ ժամանակ։ Լրագրողները հետաքրքրվեցին Կարեն Կարապետյանի որդու բիզնեսներից և հարց ուղղեցին, թե կկարողանա՞ այս պայմաններում նորանշնանակ վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարել: «Դրա երկու կողմը կա, դա կարող է նպաստել իր աշխատանքներին: Իսկ Կարեն Կարապետյանը այնպիսի անձ է, որը պետք է ի նպաստ ծառայեցնի տնտեսության զարգացմանը և իր կապերով կարողանա նպաստել իր ծրագրերի իրականացմանն ու տնտեսության զարգացմանը»:
