Արամ Մանուկյանը փորձեց խոստում կորզել
Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ԱԺ նիստում ներկայացրեց իր ծրագիրը: Նրա ելույթից հետո պատգամավորները հարցեր տեցին դատախազի թեկնածուին: Այնուհետև խորհրդարանը պետք է փակ քվեարկությամբ գլխավոր դատախազի ընտրություն անցկացնի: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղելով նրան՝ նշեց, որ աղմկոտ գործերի չբացահայտումը՝ հոկտեմբերի 27, Մարտի 1, ստեղծում է մթնոլորտ, որը սպանում է քաղաքացու հույսը։ «Ո՞րն է լինելու Ձեր մոտեցումը ոչ սովորական գործի առնչությամբ»: Արթուր Դավթյանը նշեց, որ իր մոտեցումը համընդհանուր ճշմարտությունն. «Նախորդ գլխավոր դատախազը որոշակի դատավարական մեխանիզմներ իրականացրեց, որոնք արդյունավետություն պետք է ապահովեին, հիմա էլ քրեական գործի վարույթը կասեցված չէ»,-ասաց նա և հավելեց, որ ընտրվելուց հետո մանրամասն կուսումնասիրի։ Արամ Մանուկյանը Դավթյանին առաջարկեց խորհրդարանի առաջ խոստանալ, որ Մարտի մեկի գործով առաջիկա 5 ամսվա ընթացքում պարբերաբար կտեղեկացնի, թե ինչ իրավական գործողություններ են կատարվել. «Հիմա խոստացեք, ասեք՝ այո կամ ոչ»: Գլխավոր դատախազի թեկնածուն կրկնեց, որ Մարտի մեկի գործը կուսումնասիրի։
