Ինչու՞ ՀՀ և ԼՂՀ մինչև ռազմական փոխօգնության մասին պայմանագիրը խորհրդարան չի բերվում
Ազգային Ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի մեկնարկին վարման կարգով ելույթներ ունեցան ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչու խորհրդարանի համապատասխան հանձնաժողով չի բերվել ՀՀ և ԼՂՀ մինչև ռազմական փոխօգնության մասին պայմանագիրը, քանի որ վերջերս արտաքին գործերի փոխնախագահ Շավարշ Քոչարյանը հատարարեց, թե այդ պայմանագիրն արդեն պատրաստ է: Այնուհետև հայտարարեց, որ Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը վերաբերող հայտարարության նախագիծը, որը ԲՀԿ-ն և Թևան Պողոսյանն են հեղինակել, չգիտես ինչու, հայտնվել է մեկ տարի հետաձգվածների ցանկում: «Ուզում եմ տեղեկացնել, որ ես՝ որպես հիմնական զեկուցող, մեկ տարով կամ մեկ ամսով որևէ նախագիծ չեմ հետաձգել»,-ասաց նա։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե որոշել են չքվեարկել, որպեսզի կարողանան հետագայում առաջարկություն անել, իսկ դա նշանակում է հետաձգել։
