ԱԱԾ-ն խոչընդոտում է ՔԿՀ օրենքով սահմանված իրավունքը. Փաշինյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն ու ԱԱԾ-ն կոպտորեն խախտում են ձերբակալված և կալանավորված անձանց պահման մասին օրենքի դրույթները և պատգամավորներին արգելում հանդիպել կալանավորված որոշ անձանց հետ:
«ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս հանդիպել այն անձանց հետ, որոնք գործը քաղաքական ենթատեքստ ունի: Ավելի կոպիտ խախտում է արձանագրել ԱԱԾ-ն, որը պատգամավորի՝ օրենքով սահմանված մուտքի ու ելքի իրավունքն ուղղակի խոչընդոտել է»,- ասաց Փաշինյանը:
