Ո՞վ է ի վերջո սանձելու փոքր ՀԷԿ-երի ախորժակը. ՀԲՃ

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության 2016 թ․-ի սեպտեմբերի 12-ի տեսանյութում արձանագրված այս աղետալի պատկերին՝ չհաշված չնչին բացառությունները, կարող եք ականատես լինել Հայաստանի գրեթե բոլոր այն գետերի վրա, որտեղ արդեն կան գործող փոքր ՀԷԿ-եր։ Կոնկրետ տվյալ դեպքում Գեղարոտ գետի վրա գործող «Արագած-1» ՓՀԷԿ-ն է, որը շահագործում է «ՎԱԿՈՒՖԼՕ» ՍՊԸ-ն։ Սակայն դա իրականում այնքան էլ էական չէ, քանի որ սակավաջուր ժամանակաշրջանում, իսկ դա մեր երկրում տևում է մոտ ութ ամիս, գրեթե բոլոր ՓՀԷԿ-երի շահագործողները կիրառում են այս նույն եղանակն ու ոչնչացնում Հայաստանի գետերը՝ իրենց կենսաբազմազանության հետ միասին։ Այսպիսի փաստերը բազմաթիվ են, և վերջին հինգ տարիների ընթացքում ահազանգերի քանակը հասնում է մի քանի տասնյակի։ Սակայն բնապահպանության նախարարությունը, որի վրա են դրված վերահսկողական պարտավորություններն ու համապատասխան լուրջ միջոցառումների իրականացումը՝ ցավոք խորհրդանշանական տուգանքներից այն կողմ չի անցել, չնայած նրան, որ նախարարի մակարդակով անընդհատ խոսվում է այս ոլորտը կարգավորելու, օրենսդրական դաշտը փոխելու և խախտումները նվազագույնի հասցնելու մասին։ Այսպես շարունակվելու դեպքում մենք ստիպված ենք լինելու միջոցներ ձեռնարկել բնական միջավայրին հասցվող նմանատիպ վնասներն ինքնուրույն վերականգնելու ուղղությամբ, որը ցավոք կոնկրետ այս ՓՀԷԿ-ի դեպքում հնարավոր չեղավ, քանի որ գետի բնական հուն հոսող ջրի քանակը կարգավորող պտտանիվը կողպեքով շղթայված էր։ Այլապես մենք ուղղակի կբարձրացնեինք փականն ու կվերականգնեինք բնական արդարությունը։ Այս նույն Գեղարոտ գետի աղետալի վիճակի մասին մենք ահազանգել էինք դեռ երկու տարի առաջ, սակայն ինչպես տեսնում եք ինքներդ՝ ոչ մի բան էլ չի փոխվել։ Իսկ փոքր ՀԷԿ-երի առաջ բերած խնդիրների վերաբերյալ ՀԲՃ-ի կողմից դեռ 2014 թվականին արված առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Վթար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ» Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Արգելքը չի վերացվել․ «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ» Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ» Ընկել են «օրենքով գողերի» հետևից. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am