«Արմեն Գևորգյանը մակարդակով մարդ է» . Տիգրան Կարապետյան
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը շատ դրական է վերաբերվում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանին։ «Կիրթ, զսպված, մակարդակով անձնավորություն է, լեզուների է տիրապետում, երկար ժամանակ աշխատել է»,- այսօր Հայելի ակումբում ասաց Տիգրան Կարապետյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր համարում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ Քոչարյանը չի վերադառնա, կլինի նոր դեմք, իսկ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանն իրեն է պատրաստում։ Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին՝ Տիգրան Կարապետյանը նշեց, որ նա Սերժ Սարգսյանի մարդը չէր. «Ինքնուրույն քաղաքականություն էր վարում եւ որոշակի վտանգ ուներ»:Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես «Սասնա ծռեր» խմբի գործունեությանը՝ Տիգրան Կարապետյանը նշեց, որ նրանք կիսատ թողեցին իրենց գործը եւ մինչեւ վերջ չգնացին, ինչը կոտրեց մարդկանց:
