«Վարչապետ Սերժ Սարգսյանն իրեն է նախապատրաստում». Տ. Կարապետյան
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն անդրադարձավ քաղաքական վերջին զարգացումներին: Ըստ Կարապետյանի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանը չի վերադառնա, կլինի նոր դեմք, իսկ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանն իրեն է պատրաստում։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակվելուն, ապա Տիգրան Կարապետյանը կարծում է, որ Կարեն Կարապետյանն իրեն լավ էր զգում Մոսկվայում, ստացել է հրահանգ, որից չի կարողացել հրաժարվել։ Տիգրան Կարապետյանին մտահոգում է, որ փողը կենտրոնացած է մի քանի հոգու ձեռքում, շարժ չկա, ժողովուրդը չի կարողանում առեւտուր անել։ Նրա դիտարկմամբ՝ Սերժ Սագսյանը ուժեղացնում է իր թիմը։ «Դիմադրող ուժ չկա, բոլորը, ով կային, փչացրեցին»,- իր մտահոգությունն է բարձրաձայնում Տիգրան Կարապետյանը։ Տիգրան Կարապետյանը ոգեւորված էր «Սասնա ծռեր»-ի գործողություններով, սակայն դրանք էլ հաջողություն չբերեցին։ Ինչու՞ են մեր երկրում տապալվում ընդդիմադիրները։ «Յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ պայքարը մինչեւ վերջ չի հասցնում։ Ուժ է պետք, որը կգնա մինչեւ վերջ։ Հասնում են մի կետի եւ stop անում»,- ասաց Ժողովրդական կուսակցության նախագահը։
