Այդպես էլ, սակայն, չպարզվեց, թե կոնկրետ ինչու է փոխվում վարչապետը. «Ժողովուրդ»

Հայաստանում օրերի ընթացքում տեղի ունեցավ վարչապետի փոփոխություն եւ նոր վարչապետի նշանակում։ Այդպես էլ, սակայն, չպարզվեց, թե կոնկրետ ինչու է փոխվում վարչապետը։ Ամբողջ դաշտը լցված է ամպագոռգոռ հայտարարություններով նոր փոփոխությունների անհրաժեշտության ու հրատապության մասին, մինչդեռ բաց է մնում մի կարեւորագույն հարցի պատասխան՝ արդյոք Հովիկ Աբրահամյանը տապալվել է իր ձեռնարկումներում, եւ ժամանակին նրան նշանակողն ու թիկունք կանգնած կուսակցությունը լուրջ բացթողո՞ւմ են ունեցել։ Մինչդեռ աշխարհում վարչապետի կամ բարձր պաշտոնյայի հրաժարականը հիմնականում լինում է հիմնավոր՝ հասարակությունից ոչինչ չթաքցնելու ճանապարհով։ Ըստ էության, դատելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի տեքստից՝ կարող ենք ենթադրել, որ նախկին վարչապետը բավականին գոհ է եղել իր գործունեությունից։ Ձեռքբերումների մասին նրա շարունակական թվարկումները եւ դրան զուգահեռ բացթողումների մասին որեւէ կոնկրետության բացակայությունը հուշում են, որ Աբրահամյանի հրաժարականը այնքան էլ կամովին չէր։ Ի վերջո, դեռ նախորդ տարի էր Հովիկ Աբրահամյանը խոսում սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետի պաշտոնը պահպանելու մասին։ Ավելին՝ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն հասկացրեց, որ Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնում առավելագույնն է արել։ Եթե տնտեսության նման անմխիթար իրավիճակը Աբրահամյանի առավելագույնն էր, ապա Սերժ Սարգսյանն ու նրա կուսակցությունը գոնե պետք է հրապարակավ ընդունեին, որ սխալվել են վարչապետի հարցում։ Սակայն Սարգսյանը շնորհակալությունների տարափի տակ չի պատասխանում այն գերագույն հարցին, թե ինչո՞ւմ է ձախողվել Աբրահամյանի կառավարությունը։ Նոր փոփոխությունների խոստում տալով եւ միաժամանակ որեւէ սխալից չխոսելով՝ Սերժ Սարգսյանն ամենեւին էլ համոզիչ չէ:  

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Վթար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ» Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Արգելքը չի վերացվել․ «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ» Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ» Ընկել են «օրենքով գողերի» հետևից. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am