Մահացել է ՃՇՀԱՀ պրոռեկտոր Սեդրակ Սեդրակյանը

Ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոռեկտոր, ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական, վաստակաշատ մանկավարժ և գիտնական Սեդրակ Միսակի Սեդրակյանը: Սեդրակ Սեդրակյանը 69 տարեկան էր: Ծնվել էր 1947-ին Արտաշատ շրջանի (այժմ Արարատի մարզ) Ոստան գյուղում: Գերազանցությամբ ավարտելով դպրոցը ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, որն էլ ավարտել է 1973-ին: Ուղեգրվելով հարազատ շրջան՝ Ս. Սեդրակյանը վարել է տնտեսական, կոմերիտական և կուսակցական ղեկավարի պաշտոններ, եղել է ՀԿԼԵՄ Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար, ՀԿԿ Արտաշատի շրջկոմի 2-րդ քարտուղար, ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության շրջկոմի նախագահ: Աշխատելուն համատեղ ավարտել է նաև Հայաստանի Գյուղատնտեսական ինստիտուտը (1984): 1988-ին ընտրվել է Արտաշատի շրջկոմի խորհրդի Գործադիր կոմիտեի նախագահ: Մարզերի կազմավորումից հետո Ս. Սեդրակյանը եղել է ՀՀ Արտաշատի մարզպետի խորհրդական, մարզպետի աշխատակազմի ղեկավար, 2002-ից՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար: 2003-ին ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: 2006-ին Ս. Սեդրակյանը տեղափոխվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան՝ նշանակվելով ֆինանսական, կապիտալ շինարարության և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր: Նա գործուն մասնակցություն է ունեցել ինչպես Հայաստանի այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ և Մարտունի քաղաքների ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքներում, իր ներդրումն է ունեցել Սարսանգի հիդրոհանգույցի տեխնիկական վիճակի համալիր ուսումնասիրություններում՝ հրապարակելով “Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի շահագործման հիմունքները” (համահեղինակով) շատ ուսանելի դասագիրքը: Ս. Սեդրակյանը տեխնիկական գիտությունների թեկնածու էր, դոցենտ: Ջրամատակարարման համակարգի լավագույն գիտնականներից էր, մասնագիտական գրքերի, մեթոդական ցուցումների հեղինակ, բազմահմուտ մանկավարժ: Երկարամյա ամբասիր աշխատանքների համար արժանացել էր Գերատեսչական մեդալների, պարգևների: ՃՇՀԱ համալսարանի կոլեկտիվը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը խորապես վշտացած են սիրելի պրոռեկտորի ծանր կորստյան առթիվ և ցավակցում են հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, Սեդրակ Սեդրակյանի հոգեհանգստյան արարողությունը կկայանա սեպտեմբերի 13-ին Արտաշատ քաղաքի Ս. Հակոբյան փող. 64 հասցեում, հուղարկավորությունը սեպտեմբերի 14-ին ժամը 14:00 նույն հասցեից:  

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ» Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Արգելքը չի վերացվել․ «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ» Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am