ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուի ունեցվածքը. ՀԺ
Հայկական ժամանակ թերթը գրում է. «Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը նախորդ շաբաթ հանդիպումներ է ունեցել ՀՀ Աժ խմբակցություններից մի մասի հետ. իսկ արդեն այս շաբաթ նա կներկայանա ԱԺ-ի ընտրությանը։Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովում առկա է նրա 2016 թվականի և դրան նախորդ տարիների հայտարարագրերը, որոնց ուսումնասիրությունից պարզ Է դառնում, որ գլխավոր դատախազի դեռևս տեղակալ Արթուր Դավթյանն ունի մեկ առանձնատուն, բազմաբնակարան շենքում մեկ բնակարան և երեք հողամաս։Այդ պաշտոնում նշանակվելու օրվա դրությամբ նա ուներ 18 միլիոն ՀՀ դրամ գումար։ Նույն տարում նա 12.5 միլիոն դրամ փոխառության Է ստացել (վարկ է վերցրել)։ Երեք տարբեր աշխատավարձերից Էլ ստացել Է մոտ 4.5 միլիոն դրամ եկամուտ։ 2015 թ. նա ստացել Է, ընդհանուր առմամբ, 13 միլիոն դրամ, որից ուղիղ 4.5 միլիոնի աղբյուրը չի նշել, այլ հայտարարագրում պարզապես լրացրել Է «այլ եկամուտ»։2014 թ. Էլ, երբ Երևան քաղաքի դատախազն Էր, 8 միլիոն դրամով վաճառել է իր Volkswagen Touareg 3.2 տեսակի ավտոմեքենան, իսկ այդ տարվա եկամուտը կազմել Է մոտ 18 միլիոն դրամ, որից «այլ եկամուտը» կազմել 12.8 միլիոն դրամ։
