Ողբերգական պատահար Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկվածի դին անճանաչելի է դարձել
Սեպտեմբերի 12-ին ողբերգական ճանապարհային պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 20:40-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 24-ամյա Հայկ Սարգսյանն իր վարած Mercedes մակնիշի մեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ Աբովյան քաղաքի վարչական տարածքում դեպի Երեւան ուղեւորվելիս վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ Սյունիքի մարզի Տոլոս գյուղի 72-ամյա բնակիչ Կոմեդիկ Մամիկոնյանին: Հարվածի ուժից Մամիկոնյանը մի քանի մետր շպրտվել է, իսկ գլուխն ամբողջությամբ ջախջախվել է՝ անճանաչելի դառնալով: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը վերադառնում էր Վրաստանից՝ Բաթումից, իսկ վրաերթի ենթարկվածը մայրուղում ընկերներին էր սպասում՝ Ռոստով մեկնելու համար: Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում:
