ՊԵԿ նախագահին կարող է փոխարինել «Գազպրոմ-Արմենիայի» Վարդան Հարությունյանը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանություններին մոտ կանգնած շրջանակների փոխանցմամբ՝ առաջիկայում պաշտոնից կարող է ազատվել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը եւ փոխարենը նշանակվել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը: Թե որքանով սա իրականություն կդառնա, կերեւա մի քանի օրից: Մեր տեղեկություններով, վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը նման առանցքային պաշտոններում սեփական կադրերը նշանակելու պայման է դրել Սերժ Սարգսյանի առջեւ եւ նրանից ստացել այդ համաձայնությունը: Մյուս կողմից էլ տեսակետ կա, թե Սերժ Սարգսյանը որոշ պաշտոնյաներից ինքն է ցանկանում ազատվել ու որպեսզի նրանց չնեղացնի, այդ պաշտոնանկությունները պատճառաբանում է այն հանգամանքով, որ Կարեն Կարապետյանը կադրային ազատ քաղաքականություն վարելու պահանջ է դրել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում Հ.Գ. Նշենք, որ երեկ այս մասին hayeli.am-ն արդեն հայտնել էր:
