«Վարչապետ» մարդ է, պետք է նրա ասածների հետ հաշվի նստենք. Միքայել Մելքումյան
Սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում ելույթի ժամանակ ի թիվս այլ կուսակցությունների` հիշատակեց նաեւ ԲՀԿ-ին` ասելով, որ վերջինս Հովիկ Աբրահամյանի հավատարիմ հենարանն է և հաճախորդ քաղաքական ուժ: Hayeli.am հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց, որ կցանկանար արհամարհել նման ստոր հայտարարությունը, բայց այս պարագայում կարող է միայն ասել, որ դա նման է իշխանական թեքումով, հեռակա դպրոցի շրջանավարտի հոգեբանության, ով իրեն «վարչապետ» է հռչակել: «Վարչապետ» մարդ է, պետք է նրա ասածների հետ հաշվի նստենք: Ըստ երևույթին՝ նա իր պայքարը տեսնում է ոչ թե իշխանության, այլ ընդդիմադիր ուժերի դեմ և անկանոն ջղաձգումներով սկսում է իր թույնը ցույց տալ»,-ընդգծեց պատգամավորը:
