Ղարաբաղի ինքնորոշման հարցը փակված է

Հայկական կողմը պատրաստ է քննարկել փախստականների եւ հողերի հարցը, բայց ինքնորոշման հարցը նրա համար քննարկման առարկա չէ: Այդ մասին գրում է լրագրող Ռոդոլֆո Կազադեին իտալական«Tempi» թերթում հրապարակված հոդվածում: Հոդվածում, մասնավորապես, նշված է. «Ավերածությունների հիմնական վայրերը վերականգնված են, բայց  նրանք, որոնք առաջնագծին մոտ են, մնացել են որպես ավերակների եւ չմշակված դաշտերի հերթագայություն: «Այս դիրքը, որ տեսնում եք, ցրիվ է եկել տանկային համազարկից», – ասում է զինվորը: Մենք մանր անձրեւի տակ ենք կանգնած, որը կաթկթում է նրա սաղավարտին:  «Մենք նույնիսկ վիրավորներ չունեինք, որովհետեւ մեր մի մասը բունկերում էր, իսկ ժամապահները` հեռավոր խրամատներում: Մենք անմիջապես պատասխան կրակ բացեցինք», - ասում է նա: Վերջին 22 տարում հրադադարի ռեժիմի խախտումները, գրեթե միշտ` ադրբեջանական կողմից, հազարներով են հաշվվում: Դրանք երկու կողմից տասնյակ մահերի են հանգեցրել: Բայց ապրիլյան գրոհի նման գրոհ չէր եղել: Ղարաբաղում ամենուր կարելի է խաչ եւ խաչելություն տեսնել: Եվ ոչ միայն նրա համար, որ այստեղ է գտնվում հայկական մի քանի հնագույն վանք եւ եկեղեցի: Շատ կանայք խաչելությամբ կախազարդ են կրում: Արտաքին գործերի նախարարության սպասասրահում որմնանկարը պատկերում է թուրը ձեռքին Աստվածամորը խաչված Քրիստոսի մոտ: Աթեիզմի 70 տարին չի մարել հայերի հավատը, բայց փոխել է նրանց ընտանիքները: Այսօր երկրում ծնելիության գործակիցը  1,38 է, գործնականում նույնպիսին, ինչպիսին Իտալիայում: «Բայց սա կրոնական պատերազմ չէ», - կրկնում են Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Մերձավոր Արեւելքում Լեռնային Ղարաբաղի դեսպան Կարո Քաբաբջյանը, Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը:  Որպես հակամարտության լուծման խոչընդոտ, նրանցից ոմանք նշում են ադրբեջանցիների բացառիկ ազգայնականությունը եւ ալիեւյան վարչակարգի քաղաքականությունը, որը 23 տարի երկրում պահում է բացարձակ իշխանությունը: Ուրիշները, ինչպես օրինակ Քաբաբջյանը,  ապրիլյան իրադարձությունների պատճառ են համարում Էրդողանի մասնակցությամբ պանթուրքական նոր նախագիծը: Հայերը պատրաստ են քննարկել հակամարտությունը եւ փախստականների եւ ներքին տեղահանվածների հարցերը (724 հազար ադրբեջանցի եւ 413 հազար հայ), տարածքի մի մասի վերադարձը, բայց նրանց համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը քննարկման ենթակա չէ»:  

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ» Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Արգելքը չի վերացվել․ «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ» Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am