Բելառուսի խորհրդարանում առաջին անգամ 2 ընդդիմադիր պատգամավոր է հայտնվել
Բելառուսում կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ստորին պալատ է անցել ընդդիմադիր ուժերի երկու ներկայացուցիչ, ովքեր հանդես են գալիս իշխանությունների վարած քաղաքականության քննադատությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Փաստաբան Աննա Կոնոպացկայան ընդդիմադիր Միավորված քաղաքացիական կուսակցության անդամ է 1990-ականների կեսերին դրա հիմնվելու պահից ի վեր: Լեզվաբան Ալյոնա Անիսիմը Բելառուսական լեզվի միության նախագահի տեղակալն է: Այս կառույցը պահանջում է իշխանություններից առաջնահերթություն տալ ազգային լեզվին և ազգային արժեքներին քաղաքականությունում և կյանքում: Ընդհանուր առմամբ, բելառուսական խորհրդարանում կա 110 տեղ, այնպես որ ընդդիմադիր պատգամավորներն ընդհանուր թվի 2 տոկոսից էլ քիչ մասն են կազմում: Բելառուսի խորհրդարանում 1990-ականների կեսերից չի եղել ընդդիմության ներկայացուցիչ։
