Հայոց ցեղասպանության դրդապատճառը պանթուրանիզմն էր, ոչ թե իսլամական կրոնը

Վերջերս Մայքլ Բերենբաումի, Ռիչարդ Լիբովիցի և Մարսիա Սաչս Լիթելի խմբագրությամբ հրատարակված «Հիշելով ապագայի համար. Հայաստան, Օսվենցիմ և դրանց սահմաններից դուրս» գիրքը գիտական զեկույցների մի հավաքածու է, որոնք ներկայացվել էին Լոս Անջելեսի Ամերիկյան հրեական համասարանում, 2014 թ. մարտի 8-11-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ: Պրոֆ. Ռիչարդ  Ռուբինշտեյնը, իր «Հայոց ցեղասպանությունը որպես ջիհադ» զեկույցում, հայերի զանգվածային սպանությունները վերագրում է քրիստոնյաների դեմ իսլամական մոլեռանդությանը: Սա հաճախ թյուրըմբռնված թեմա է նույնիսկ հայերի կողմից, որոնք հպարտությամբ հայտարարում են, որ իրենք առաջին ազգն են, որ քրիստոնությունը որպես պետական կրոն ընդունել են 301 թվականին: Այս թյուրըմբռնման հիման վրա ստեղծվել է մի ամբողջ բանահյուսություն, որ հայերը նահատակվել են իրենց հավատքի համար և կրոնափոխությունը մերժելու պատճառով: Հաշվի առնելով ներկայիս հակաիսլամական մոլուցքը Միացյալ Նահանգներում և այլուր, որոշ մարդիկ ապակողմնորոշվում են այս սխալ պնդումներով: Պրոֆ. Ռուբինշտեյնն իր ելույթն սկսում է սխալ հիմնավորմամբ, երբ նկարագում է մի զարհուրելի տեսարան Հոլիվուդում 1919 թ. նկարահանված «Հոշոտված Հայաստան» համր ֆիլմից, որը ցուցադրում է փայտե խաչերին գամված մի քանի մերկ հայ կանանց: Համարելով, որ «թուրքերը» մտադիր էին նման սարսափելի տեսարաններով որոշակի հակահայկական և հակաքրիստոնեական ուղերձ հղել, պրոֆ. Ռուբինշտեյնը սխալմամբ պնդում է, որ այդ ֆիլմը «չէր կարող նկարահանվել առանց թուրքական իշխանությունների ներգրավման և համաձայնության»:Պրոֆ. Ռուբինշտեյնը Հայոց ցեղասպանության կրոնական շարժառիթի իր ենթադրությունները հիմնավորում է այն հանգամանքով, որ «Օսմանյան կայսրությունը կառավարվում էր որպես կրոնապետական (թեոկրատական) պետություն, որի գլխին կանգնած էր սուլթանը՝ միաժամանակ որպես պետության և սուննի մահմեդականների ղեկավար՝ խալիֆ, որպես այդպիսին՝ Մարգարեի իրավահաջորդ և իսլամի բարձրագույն պաշտպան»:Պրոֆեսորը պնդում է Հայոց ցեղասպանության կրոնական պատճառական գործոնի վրա՝ նույնիսկ հայտնի ցեղասպանագետ Վահագն Տատրյանից մեջբերում անելուց հետո, որը հակասում է իրեն: Ըստ Տատրյանի՝ «Միություն և առաջադիմություն» կամ «Իթթիհատ» կոմիտեի անդամները, որոնք իշխանության եկան 1908 թվականին և կազմակերպեցին Հայոց ցեղասպանությունը, չեն եղել «իսլամի սկզբունքների» հետևորդներ.... Մինչ «Իթթիհատը» շարունակում էր պետությունը ղեկավարել հիմնականում որպես կրոնապետություն, նրա առաջնորդները անձամբ աթեիստներ և ագնոստիկներ էին»: Դժվար է հավատալ, որ բարեպաշտ մահմեդականը կարող էր սպանել որևէ մարդ արարածի, չխոսելով արդեն միլիոնավոր մարդկանց մասին...Դոկտ. Ռուբինշտեյնն ընդգծում է իսլամի գլխավոր դերը թուրքերի կողմից հայերի զանգվածային ջարդերի մեջ, թեև նա ընդունում է, որ «[Ռոնալդ] Սունին և այլ մասնագետներ պնդել են, որ արյունահեղ միատարրության հիմնական դրդապատճառը եղել է ազգայնականությունը, և կասկած չկա, որ մեծ դեր է խաղացել արմատական ազգայնականությունը»: Ռուբինշտեյնը անտեսում է պանթուրքական ազգայնականության հարցը, պնդելով, որ ««էթնիկ զտումների» ծրագրերի համար ամենակարևոր շարժառիթը եղել է կրոնական և, հատկապես իսլամի որոշ ասպեկտների անփոփոխ բնության հետևանքով»:Ցույց տալու համար, որ թուրք ղեկավարների նախագծերում հիմնական որոշիչ գործոնը եղել է կրոնը, պրոֆ. Ռուբինշտեյնը ասում է. «1914 թ. նոյեմբերի 2-ին, Օսմանյան կայսրությունը պատերազմ հայտարարեց Անտանտի երկրներին՝ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և նրանց դաշնակիցներին: Նոյեմբերի 13-ին, օսմանյան սուլթանը, որպես խալիֆ, հանդես եկավ ջիհադի կոչով: Հաջորդ օրը, Մուսթաֆա Հայրի բեյը, շեյխ-ուլ-իսլամը, և Օսմանյան աշխարհում որպես սուննի կրոնական իշխանության առաջնորդ, պաշտոնական (և հրահրիչ) ջիհադ հայտարարեց «ընդդեմ անհավատների և իսլամի թշնամիների»: Ջիհադի գրքույկները արաբերենով բաժանվեցին նաև ամբողջ մուսուլմանական աշխարհի մզկիթներում, որոնք պարունակում էին գործողությունների մանրամասն ծրագիր «անհավատների» սպանության և բնաջնջման համար, բացառությամբ Գերմանիայի՝ պատերազմի ժամանակ կայսրության դաշնակցի քաղաքացիների: Մահվան ջոկատները և դրանց ղեկավարները «ոգևորված էին ջիհադի գաղափարախոսությամբ և եվրոպական ազգայնականության ազդեցությունը կրող պանթուրքիզմով»: Չնայած ջիհադի գործնական ազդեցությունը զանգվածների վրա սահմանափակ էր՝ «այն ավելի ուշ հեշտացրեց հայ ժողովրդի դեմ կառավարության իրականացրած ցեղասպանության ծրագիրը»:Պրոֆ. Ռուբինշտեյնը չի ըմբռնում այն տեսակետը, որ կրոնական մոլուցքը ավելի շուտ շահարկվում էր մոլեռանդ թուրք խուժանի կրքերը բորբոքելու համար՝ նրանց հրահրելով հայերի դեմ, քան հանդիսանում էր Հայոց ցեղասպանության պատճառ:Կրոնի փոխարեն, հայերի ոչնչացման առաջնային դրդապատճառ եղել է նրանց վերացումը որպես թուրքացման արգելակ և խոչընդոտ՝ մինչև Կենտրոնական Ասիա հասնող պանթուրանական կայսրության հաստատման թուրք ղեկավարների մեծ ծրագրի: Չնայած մահմեդական լինելուն՝ նաև բազմաթիվ քրդեր են սպանվել միայն այն պարզ պատճառով, որ նրանք թուրք չէին…Քրիստոնյա հայերը երբեք խնդիր չեն ունեցել բարեպաշտ մահմեդականների և նրանց դավանանքի հետ: Ի դեպ, Հայոց ցեղասպանության բազմաթիվ վերապրածներ ապաստան են գտել մահմեդականների մոտ՝ Եգիպտոսում, Իրանում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում, Պաղեստինում և Սիրիայում: Հայերը լավ են հիշում Մեքքայի Շարիֆ ալ-Հուսեյն իբն Ալիին, որը 1917 թ. հրաման արձակեց, պարտավորեցնելով մահմեդականներին պաշտպանել ցեղասպանության հայ վերապրածներին այնպես, ինչպես կպաշտպանեն իրենց սեփական ընտանիքները:Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից հայերի բնաջնջման ծրագրի շարժառիթը ավելի շուտ ոչ թե պանիսլամական մոլուցքն էր, այլ պանթուրքական մոլեռանդ ազգայնականությունը... Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Վթար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ» Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Արգելքը չի վերացվել․ «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ» Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ» Ընկել են «օրենքով գողերի» հետևից. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am