Ադրբեջանցիները պահանջել են ձերբակալել Հրանտ Բագրատյանին

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Սեպտեմբերի 6-9 Կրինիցայում էի, Լեհաստանում։ Այս տարվա տնտեսական ֆորումի մասնակիցների ընդհանուր թիվը 7000 մարդ էր։ Ահա ֆորումի հիմնական քաղաքատնտեսական արդյունքները։ 1. Ըստ էության ձևավորվում է Կենտրոնական Եվրոպայի երկրների ենթամիություն (Լեհաստան, Չեխիա, Հունգարիա, Սլովակիա և Ուկրաինա)։ 2. Արևմտյան Եվրոպայից շատ արտադրություններ տեղափոխվում են այստեղ (այս երկրներում բացակայում է կրոնական ծայրահեղականությունը)։ 3. Խոշոր ընկերություններն արագորեն տրոհվում են բազում մանր ու միջին ձեռնիարկությունների։ 4. Լեհաստանն ու Չեխիան հիմնական տնտեսական ցուցանիշներով արագորեն մոտենում են արևմտաեվրոպական երկրներին։ Ունենալով խնայողությունների ու կուտակումների ավելի բարձր մակարդակ կարելի է ասել, որ նրանք մեծ ապագա ունեն։ Ես ելույթ եմ ունեցել գիտական զեկուցումով. արևելաեվրոպական գործընկերության երկրների համեմատական վերլուծությունը։ Ինչպես հայտնի է, այդ 6 երկրներից 3-ը (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան) ստորագրել են ԵՄ հետ ասոցիացման համաձայնագիրը, 2-ը (Հայաստան և Բելառուս) միացել են ԵԱՏՄ-ին և 1-ը (Ադրբեջան) չեզոք է մնացել։ Առաջին երեքի մակրոտնտեսական ցուցանիշները վատն են (բացի Վրաստանից)։ ԵԱՏՄ երկրների ցուցանիշները շաաատ վատն են։ Հիմնական պատճառը. բլոկներին միացած 5 երկրները դարձել են տնտեսական ծայրամաս. առաջին 3-ը ԵՄ երևելյան ծայրամասն են, իսկ մյուս երկուսը ԵԱՏՄ արևմտյան ծայրամասն են։ Բացի այդ ԵԱՏՄ ունի միտում դառնալու ռուս-թյուրքական տնտեսական տարածք Եվրասիա մայրցամաքում՝ Եվրոպա - Չինաստան (նաև Ճապոնիա և Կորեա) առևտուրը միջնորդելու հավակնությամբ։ Լուծում. հետագա տնտեսական անկումից խուսափելու համար ԵՄ և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն անհրաժեշտություն է։ p.s. Ադրբեջանից մի քանի տասնյակ մարդ կար։ Դրանցից Ազիմ Մոլազադեն և Նազիմ Մամեդովը պահանջում էին, որ ինձ ձերբակալեն (իբրև հայկական միջուկային զենքի կնքահոր) և պատժեն (ինչպես Սադամ Հուսեյնին)....

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ» Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Արգելքը չի վերացվել․ «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ» Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am