Ահազանգ. Ընտանիքը դարձել է խաբեության զոհ. օգնություն է հարկավոր
Մարինե Մխիթարյանի ծնողները 2009 թվականին գնել են Գագիկ Գրիգորյանին պատկանող Սարի թաղ 25 փողոց 5/1 տունը, որի համար վճարել 30.000 ԱՄՆ դոլլար, իսկ 7000 ԱՄՆ դոլլարը պարտավորվել են մաս-մաս վճարել:Գումարի վերջին մասը վճարելուց հետո,Գագիկ Գրիգորյանը խոստացել է մի քանի օրից վերաադառնալ և բնակարանը գրանցել իրենց անունով: 2010 թվականին Մխիթարյաններին ոստիկանությունից այցելում են և հայտնում, որ բնակարանը, որտեղ իրենք արդեն 1 տարի է՝ բնակվում են, ամենևին էլ իրենցը չէ, և կա մեկ այլ անձ, ով հանդիսանում է տան իրական տերը, որի մասին են վկայում նաև փաստաթղթերը: «Դիմել ենք քաղաքացիական, քրեական դատարան, բայց ամեն տեղ դատարանը վճիռ է կայացնում հօգուտ երկրորդ ընտանիքի:Հոկտեմբերի 14 կլինի ևս մեկ դատական գործընթացը,որտեղ կորոշվի մեր վտարման հարցը»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Մխիթարյանը՝ հավելելով,որ 3 անչափահաս երեխաների և ծնողների հետ հայտնվելու են փողոցում: Մեր զրուցակիցը չի հասկանում՝ ինչ տեսակ կոռուպցիոն գործընթացներ են ծավալվել և հայտնվելով անելանելի վիճակում, դիմում է պատկան մարմիներին՝ աջակցություն ստանալու նպատակով: Լուսինե Միքաելյան
