Ուորլիք. Կա ղարաբաղյան հակամարտության սրացման ռիսկ

Մենք հույս ունենք, որ խաղաղ կարգավորման գործընթացը տարիներ չի տեւի, բայց, իհարկե, այս հարցով անսպասելի առաջընթաց սպասել չենք կարող։ Այս մասին «Ինտերֆաքս»–ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով հարցին, թե ղարաբաղյան  հակամարտության կարգավորման հարցում համաձայնության հասնելու համար որեւէ ժամկետներ կա՞ն, թե կարգավորումը կարող է տարիներ տեւել։ Ուորլիքի խոսքով՝ բանակցությունները ժամանակ եւ բազմաթիվ քննարկումներ են պահանջում. «Սակայն մենք առաջընթացի ուղի ունենք, կան կոնկրետ առաջարկներ։ Նախագահները ներգրավված են դրանում։ Ես չեմ կարող կանխատեսել, թե երբ կլինի կարգավորումը՝ վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից, սակայն եթե նախագահները քաղաքական կամք գտնեն առաջ շարժվելու համար, կարգավորման բոլոր բաղադրիչները կան»։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք նրան չի թվում, որ կարող է ինչ–որ օգուտ լինել նրանում, որ այս հակամարտությունը պահպանվում է՝ երբեմն անց մտնելով սառեցման փուլ, երբեմն էլ՝ թեժ, Ուորլիքը նշել է, որ շատ մարդիկ այս խնդիրը սառեցված հակամարտություն են անվանում, հատկապես վերջին շրջանում, սակայն այն բոլորովին այդպիսին չէ։ Դա շատ ակտիվ հակամարտություն է։ «Ապրիլի սկզբին մենք տեսանք, թե որքան վտանգավոր կարող է լինել այն։ Երբ ես մի քանի տարի առաջ ստանձնում էի այս պաշտոնը, ամենամեծ վտանգը դիպուկահարներն էին ներկայացնում։ Եվ դա շատ ցավալի է, քանի որ շատ մարդիկ են սպանվել դիպուկահարների գնդակներից։ Այսօր իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քանի որ մենք ականատես ենք լինում հրթիռների եւ այլ ծանր զինատեսակների առկայության։ Ապրիլին մենք տեսանք, թե որքան վտանգավոր դա կարող է լինել։ Կարծում եմ, որ կա հակամարտության սրացման ռիսկ՝ ամբող այդ ծանր զինատեսակի կիրառմամբ։ Կա ոչ թե պարզապես սրացման ռիսկ, այլ սխալ հաշվարկի ռիսկ, որը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների։ Այդ պատճառով ես հաստատ այս հակամարտությունը չէի անվանի սառեցված, ես այն կանվանեի շատ ակտիվ հակամարտություն, որը մեզնից հսկայական ուշադրություն է պահանջում։ Կարծում եմ, որ նրանք, ովքեր հակամարտությունը կառավարելի են համարում, սխալվում են։ Այդ պատճառով կարգավորման ուղիներ փնտրելը այն ոլորտն է, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ–ը եւ Ֆրանսիան կարող են միասին աշխատել»,– ասել է Ուորլիքը։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ» Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Արգելքը չի վերացվել․ «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ» Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am