«Ես միշտ էլ հուպ եմ տվել, էս անգամ՝ վերջնական». Սասուն Միքայելյան
«Ես միշտ էլ հուպ եմ տվել, էս անգամ՝ վերջնական»,-այսպես է արձագանքել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը հանրավաքի մասնակիցներից մեկի կոչին՝ «Սասուն ջան, հուպ տուր»: Սասուն Միքայելյանի խոսքով, իշխանությունները երկիրը տնտեսական, քաղաքական ու բարոյահոգեբանակ այն վիճակի են հասցրել, որ մարդիկ ստիպված գնացել էին զինված ապստամբության: Այս տարիների ընթացքում բոլորն են ականատես եղել իշխանության գործած արհավիրքներին, որի պատճառով ժողովուրդը բռնել է արտագաղթի ճանապարհը ու այդքանից հետո «մեր այս լեգենդար իշխանություներն ուզում են Հայաստանում փոփոխություններ անեն՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորեն»: «Իրենց ձեռքերը ով էր բռնել էս տարիների ընթացքում, որ նորմալ կառավարություն ունենային»,- հարց է հնչեցրել Սասուն Միքայելյանն ու ասել՝ «հերիք ա մեզի կուտ տան, խաբեն, ժամանակնէ ուշգի գանք, համախմբվենք»:
