Սեյրան Օհանյանն՝ իր պաշտոնանկության մասին
Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին ի պատասխան, թե ինչ կարող է ասել իր հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկությունների վերաբերյալ, նշել է, որ անհրաժեշտ է սպասել: «Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է ձեւավորվում կառավարությունը: Այն իրականացվում է համապատասխան անձանց կողմից, հանրապետության ղեկավարության կողմից; Նրանք ավելի լավ են տեսնում, թե ով ինչ ընդունակություն ունի: »,- ասել է Սեյրան Օհանյանը: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանը կարող է իրականացնել կառավարության ղեկավարի պարտականություն, հեռու եղած լինելով հայաստանյան իրականությունից, նշել է. «Ես մի անգամ պատասխանեցի, որ կառավարության ձեւավորումն իրականացվում է համապատասխան անձանց կողմից: Իսկ եթե խոսքը գնում է Կարեն Կարապետյանի մասին, ապա նա մեր իրականության համար նոր անձ չէ, իր կյանքի մեծ մասն անցկացրել է Հայաստանի հանրապետությունում եւ կարծում եմ իր ողջ ներուժը կներդնի մեր կառավարությունը ղեկավարելու համար», հայտարարել է Սեյրան Օհանյանը:
