Բայց ոչ որպես դատախազ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սեպտեմբերի 9-ի «ՉԻ» համարում «Աղվան Հովսեփյանը՝ որպես Հայաստանի դատախազ» վերնագրի ներքո տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը Մինսկում մասնակցում է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների հավաքին։ «Հայաստանից՝ որպես դատախազ, մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը։ Ծիծաղելի է, չէ՞։ Կասեք՝ Հայաստանն այս պահին պաշտոնապես չունի գլխավոր դատախազ, բայց մյուս կողմից էլ մեր երկիրն ունի գլխավոր դատախազի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար, որը կարող էր Հայաստանը ներկայացնել դատախազների հավաքին»,- գրել էր «ՉԻ»-ն։ Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ տեղեկացրին, որ այդ հավաքին դատախազությունը մասնակցել էր իր բարձրաստիճան ներկայացուցիչներով, իսկ Աղվան Հովսեփյանը որևէ առնչություն չի ունեցել այդ հավաքին։ Զուգահեռաբար երեկ օրվա երկրորդ կեսին արդեն ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված էր. «Աղվան Հովսեփյանն այսօր (երեկ-խմբ.) Մինսկում մասնակցել էր Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հետ նախատեսված եռակողմ հանդիպմանը: Ասել է, թե՝ Աղվան Հովսեփյանը եղել է Մինսկում, բայց մասնակցել է ոչ թե ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների հավաքին, այլ քննչական կոմիտեների նախագահների եռակողմ հանդիպմանը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Վթար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ» Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Արգելքը չի վերացվել․ «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ» Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ» Ընկել են «օրենքով գողերի» հետևից. «Հրապարակ» Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ Լարսը փակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am