Քիուեսթյան սրբագրումներ

«Ազատություն» ռադիոկայանի հետ սեպտեմբերի 3-ի հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի միտումներին և հատուկ ուշադրություն հրավիրել կողմերի մոտ զիջումների գնալու պատրաստակամության անհամաչափության վրա: Թվում էր, թե այս գնահատականից հետո ամենաանցանկալի հիշատակումը կարող էր լինել Քի Ուեսթի փաստաթուղթը, որն անհամաչափ զիջումներով գերազանցում է կարգավորման գրեթե բոլոր ծրագրերին: Բայց Քոչարյանը չէր լինի ինքը, եթե իր «դիվանագիտական նվաճումները» չիմաստավորեր՝ սրբագրելով ինչպես՝ Քի Ուեսթի գործընթացը, այնպես էլ՝ փաստաթուղթը, որն իրավամբ կարելի է համարել Քոչարյանի հոգեզավակը: «Իմ նախագահության 10 տարիների ընթացքում, միայն մեկ անգամ` Քի Ուեսթում, մենք իրականորեն մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի հրաժարման պատճառով՝ փաստորեն, հենց ստորագրման արարողության ժամանակ: Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում»,- ասել է Ռ. Քոչարյանը: Միանգամից ասենք, որ պնդումը, թե Քի Ուեսթում նախատեսվում էր փաստաթղթի «ստորագրման արարողություն», մեղմ ասած, արժանահավատ չի թվում, քանի որ հակասում է այն օրերի Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների հանդիպմանը նախորդած հայտարարություններին: Ասենք` հանդիպումից մեկ ամիս առաջ Ռ. Քոչարյանն իր խոսնակի միջոցով ընդգծում էր կողմերի սկզբունքային տարաձայնությունները: Ռոբերտ Քոչարյանի այն օրերի խոսնակ Վահե Գաբրիելյանը բացատրում էր, որ, եթե Ալիևի և Քոչարյանի միջև սկզբունքային համաձայնություն ձեռք բերված լիներ, բանակցությունների շրջանակը կընդլայնվեր, և ավելացնում, նրանք «չեն բանակցում խնդրի կարգավորման մանրամասների շուրջ, այլ փորձում են փոխադարձաբար ընդունելի սկզբունքներ գտնել» («Ազգ», 28.2.2001թ.): Իսկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մարտի 21-ին ԼՂՀ ԱԺ քննարկումների ժամանակ հայտարարում էր, որ Քի Ուեսթը նախկին հանդիպումների շարունակությունն է, և որևէ փաստաթուղթ չի ստորագրվի: («Ազգ», 24.3.2001թ.): Փաստաթղթի «ստորագրման արարողության» մասին պնդմանն անդրադառնալու կարիք չէր լինի, եթե այն պայմանավորված լիներ զուտ Ալիևի ապակառուցողականությունն ընդգծելու՝ Քոչարյանի ցանկությամբ: Բայց նրա խոսքի շարունակությունից հստակ երևում է, որ փորձ է արվում մտայնություն ստեղծել, թե արդեն պատրաստի փաստաթղթում գոյություն ուներ ԼՂՀ-ն Հայաստանին միավորելու մասին կետ: Իսկ Ռ. Քոչարյանի այս ձգտումն արդեն բավականին ինտրիգային է թվում՝ բանակցային գործընթացում ու ներքաղաքական կյանքում թափ հավաքող զարգացումների ֆոնին: Ու հիմա կրկին պետք է վերադառնալ կարգավորման այս փուլի ակունքներին: Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ» Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Արգելքը չի վերացվել․ «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ» Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am