Երևանում ոստիկանության մայորը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Սեպտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Վահե Կիրակոսյանը Սեբաստիա փողոցում իր վարած Mercedes մակնիշի 99 DD 800 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 68-ամյա Վլադիմիր Կույնեցիին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, այնուհետև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, և մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, վրաերթի ենթարկվածը մահացել է։ Կայքի՝ տեղեկություններով՝ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել թույլատրելի հատվածով, իսկ վարորդ Վ. Կիրակոսյանն աշխատում է ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի 2-րդ դասակում՝ որպես հրամանատար, կոչումով մայոր է։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
