Սիրիայում հրադադար կհաստատվի
Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը պետք է հաստատվի 7 օրվա ընթացքում, ինչից հետո կստեղծվի ահաբեկիչների և չափավոր ընդդիմության տարանջատման կենտրոն։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո։
«Երբ ռեժիմը հաստատվի, մենք կստեղծենք գործադիր կոմիտե, որում ԱՄՆ-ի և ՌԴ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու զինվորականները կզբաղվեն գործնական հարցերով՝ տարանջատելով ահաբեկիչներին ու ընդդիմությանը»,-ասել է նա։
Նա նշել է, որ ձեռք բերված համաձայնությունը պետք է ուժի մեջ մտնի սեպտեմբերի 12-ից։
