Գևորգ Մհերյանի վերաբերյալ նոր քրգործով բազմաթիվ վկաներ են հարցաքննվել. ԱԱԾ. yerkir.am
ԱԱԾ քննչական վարչությունում քննվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերով հարուցված նոր քրեական գործը: Խոսքը վերաբերում է առանձինպաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազարությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներով քննվող գործին: Ի պատասխան ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին ուղղված` Yerkir.am-ի գրավոր հարցման` ՀՀ ԱԱԾ քննչական վարչության նորանշանակ պետ Միքայել Համբարձումյանը հայտնել է հետևյալը. «Հիշյալ քրեական գործի նախաքննությունը գտնվում է ընթացքում, նախաքննության շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել և կատարվում են բազմաթիվ քննչական գործողություններ հանցագործության կատարման ուղղությամբ»:
