Վերադառնամ՝ կքննարկենք. Տրանսգենդերը Զոհրաբյանին դիմել է մեկ շաբաթ առաջ. նկար

Հանրությունն այս օրերին ակտիվ քննարկում է տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթն ԱԺ ամբիոնից՝ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի հրավիրած լսումներին, որը վարում էր «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Քննարկվեց ոչ այնքան տրանսգենդեր կնոջ ելույթի բովանդակությունն ու առաջ քաշած հարցերը, որքան այն, թե նա ինչպես է հայտնվել Ազգային ժողովում եւ ամենակարեւորը՝ ո՞ւմ հրավերով։

Այս հողի վրա սկիզբ առավ «Իմ քայլը»- «ԲՀԿ» հակամարտություն, կողմերը միմյանց մեղադրեցին սեռափոխված անձին ԱԺ հրավիրելու, ԱԺ ամբիոնը «պղծելու», «այլասերում» քարոզելու մեջ։
Մամուլն էլ ողողվեց տեղեկություններով, որ նրան ԱԺ է հրավիրել «Իմ քայլի» պատգամավոր՝ ,Մերժիր Սերժին» շարժման երբեմնի անդամ Մարինա Կարապետյանը։ Սակայն Կարապետյանը հայտարարեց, որ հրավիրողն ինքը չէ, այլ Նաիրա Զոհրաբյանը։

Երեկ էլ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Լիլիթ Մարտիրոսյանի մասին տեղյակ եղել է Զոհրաբյանը եւ հրավերի ձեւաթուղթն էլ լրացված եւ ստորագրված է եղել նրա կողմից։

Ստրասբուրգից չուշացավ նաեւ վերջինիս պատասխանը, ով հերքեց «Իմքայլականների» խոսքերը եւ սպառնաց դիմել դատարան այդ «լկտի սուտը» բացահայտելու համար։

Եվ, ահա, այս թոհուբոհի մեջ, որպեսզի ապացուցի, որ հրավիրողը Նաիրա Զոհրաբյանն է, շրջանառության մեջ է դրվել մի «նամակագրություն»՝ դեռեւս մարտի 15֊ին Լիլիթ Մարտիրոսյանը դիմում է հղել Զոհրաբյանին՝ «Իրավունքի կողմ» ՀԿ֊ից։ Մարտիրոսյանը դիմումում խնդրում է կազմակերպել քննարկում՝ գենդերային հավասարության վերաբերյալ․ «Որպես իրավապաշտպան կազմակերպություն՝ մենք գրեթե ամեն օր փաստագրում ենք գենդերային հիմքով բռնությունների տարբեր տեսակներ՝ ներառյալ գենդերային հիմքով ատելության հողի վրա կատարված բռնություններ, ատելության խոսքեր եւ խտրականության դեպքեր։ 2016 թվականից ցայսօր մենք գրանցել ենք բռնությունների 283 դեպք»։

Զոհրաբյանն այս գրությանը պատասխանել է, որ ԱԺ նախագահի հետ աշխատանքային այցով վաղը մեկ շաբաթով մեկնում է Գերմանիա. «Վերադառնամ՝ քննարկենք»։

Նշենք, որ այնուամենայնիվ այս փաստաթղթից չի երեւում, որ Զոհրաբյանը նամակագրությունից տեղակ է եղել, թե տրանսգենդեր կին է իրեն գրողը, որն օրեր անց ԱԺ ամբիոնից ելույթ է ունենալու:

դիտվել է 965 անգամ
Լրահոս
Հակոբ Բադալյանը՝ ՔՊ-ական պատգամավորի հայտարարության մասին Ինչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից «Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am