Չեմ պատրաստվում ներողություն խնդրել, առավել ևս ինչ-որ գումար վճարել

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը, ըստ դատարանի որոշման, ներողություն պետք է խնդրի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանից, ապա որպես փոխհատուցում վճարի 100 հազար դրամ:

Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսին Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում մի քանի հրապարակում էր արել՝ ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի վերաբերյալ։ Թորոսյանը հայց էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան, որն ընդունվել էր վարույթ եւ քննվում էր դատավոր Ռուբեն Բունիաթյանի վարույթում։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք` Մարինա Խաչատրյանը հայցի դեմ առարկություններ էր ներկայացրել, սակայն 2022 թվականի մայիսի 18-ին կայացված վճռով դատարանը պարտավորեցրել է նրան ներողություն խնդրել ԱԺ պատգամավորից և որպես փոխահատուցում՝ վճարել 100,000 դրամ:

Մարինա Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս վճիռը բոլորովին չի նշանակում, թե Արսեն Թորոսյանը դատը շահել է. «Արսեն Թորոսյանը դատը չի շահել, ես այդպես չեմ համարում, նա երեք կետով դատարան էր դիմել, նախ ինձանից պահանջում էր մի քանի միլիոն դրամ` որպես փոխհատուցում, ապա ներողություն, սակայն դատարանը որոշեց, որ պետք է վճարեմ ընդամենը 100 հազար դրամ, ապա ներողություն խնդրեմ, սակայն ես որևէ մեկից չեմ պատրաստվում ներողություն խնդրել, առավել ևս ինչ-որ գումար վճարել: Այս վճիռը ևս բողոքարկել եմ, որովհետև համոզված եմ, որ ես փաստեր ներկայացնելուց զատ ոչինչ չեմ արել: Այդ փաստերը ներկայացրել եմ թե առաջին ատյանի դատարան, թե վերաքննիչ: Հույս ունեմ, որ Վերաքննիչ դատարանն իմ դիմումը կբավարարի և այս կետերը ևս դատարանը չի բավարարի: Ես խոսել եմ հանցագործության մասին, անգամ հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել: Անգամ ԱԱԾ-ն բացահայտել է, որ իրավախախտում է տեղի ունեցել» - նշում է Մարինա Խաչատրյանը:
 

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 1135 անգամ
Լրահոս
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ–ից. ռուս լրագրողը՝ Զախարովային (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am