Նոր Հարկային օրենսգիրք․ ովքե՞ր կազատվեն հարկերից

Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծեր, որոնցով նախատեսվում են մի շարք նորամուծություններ։ Մասնավորապես ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից ԱԱՀ-ի շեմը տարեկան կտրվածքով 115 միլիոն դրամից նվազել է մինչև 58.35 միլիոն դրամ: Խնդիրը կայանում է նրանում, որ շեմի իջեցումը գնահատվում է որպես փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային միջավայրի վատթարացում: Մասնավորապես, այս փոփոխության արդյունքում, այլ հավասար պայմաններում, շուրջ 2800 տնտեսավարող սուբյեկտներ շրջանառության հարկի համակարգից կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ, որի պարագայում հարկային բեռը էականորեն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի համակարգի հարկային բեռն է: Այս նկատառումով սահմանվել է նոր՝ 24 մլն դրամի տարեկան շրջանառության շեմ, որով գործունեության որոշ տեսակների համար սահմանվում է հարկային արտոնություն։ Նոր նախագծով միկրոձեռնարկատիրություններն ազատվում են բոլոր տեսակի հարկերից, իսկ գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար տնտեսվարողը վճարելու է ամսական 5 հազար դրամ եկամտային հարկ: Միկրոձեռնարկատիրությունն ըստ նախագծի՝ այն առևտրային կազմակերպությունը կամ ֆիզիկական անձն է, որի նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը: Միկրոձեռնարկություններ չեն կարող համարվել բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի կետերը, ներդրումային ֆոնդերը, նոտարները, խաղատները, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական ծառայություններ մատուցողները, ինչպես նաևգիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական գործունեություն ծավալողները: Միկրոձեռնարկատերեր չեն կարող համարվել նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում աշխատող առևտրականնները։ Միկրոձեռնարկատիրության հարկային արտոնությունից չեն կարող օգտվել հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և ֆիզիկական անձինք: Նախագծերի փաթեթով սահմանվել են նաև գործունեության տեսակները, որոնք կարող են դիտարկվել միկրոձեռնարկատիրություն: Դրանք են՝ կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում հագուստի արտադրություն և նորոգում գլխարկների արտադրություն և նորոգում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն թիթեղագործական գործունեություն Ժամացույցների, երաժշտական գործիքների նորոգում, ինչպե նաև նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման և լեզուների ուսուցման դասընթացներ։ Միկրոձեռնարկատիրություն է նաև բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացների, պարեր, երգեցողություն դասավանդողների, խնջույքավարների գործունեությունը, ինչպես նաև զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցումը։   Հայկ Դավթյան  

դիտվել է 959 անգամ
Լրահոս
Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը Ադրբեջանում անհանգստացած են Թաքցրել էր Սարատովկա բնակավայրի ղեկավարը․ հայտնաբերվել է Պատկերացրեք 2005 տեղամասի նկարչության մասշտաբները․ Քոչարյան Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների պայմաններում Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ «Նիկոլ Փաշինյանին ո՛չ ոք էլ չի փրկելու, անգամ Աստված»․ Վահե Մովսիսյան (video) Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին Հերի՛ք եղավ, մենք գնալու ենք ամեն ձայնի հետևից․ Արման Աբովյան (video) Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am