«Մամ ջան, ինձ ուզում են սպանեն». ծնողները չեն հավատում, թե իրենց որդին բանտախցում ինքնասպան է եղել

Օգոստոսի 12-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածնի հիվանդանոցի բակում են հավաքվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 42-ամյա Վասիլե Գրույանի հարազատները, ովքեր պահանջում են, որպեսզի դիահերձարանում վերջինիս դիահերձող բժիշկները իրենց սպառիչ պատասխան տան դիահերձման արդյունքների վերաբերյալ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Վ. Գրույանի մայրը ասում էր. «Թե ես, թե մեր ընտանիքի անդամներն ու հարազատները չենք հավատում պաշտոնական այն վարկածին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել Վասիլեն: Նա այն մարդը չէր, որ այդ քայլին դիմեր: Մենք ունենք կասկածներ, որ «Արմավիր» ՔԿՀ-ում նրա և մի քանի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ու իմ տղային սպանել են, հետո ՔԿՀ-ի 5-րդ կորպպուսի թիվ 514 բանտախցում կախել են ու անունը դրել, թե ինքնասպան է եղել: Նա ինչո՞ւ պետք է ինքասպան լիներ, երբ թե գործը քննող քննիչը, թե՝ փաստաբանը, նրան ասել էին, որ 2 օրից ինքը ստորագրությամբ ազատ է արձակվելու: Մեր փաստաբանը դիմել էր դատարան, որպեսզի որպես խափանման միջոց, գրավի դիմաց նրան ստորագրությամբ ազատ արձակեին: Անգամ մենք գիտեինք, որ հարուցված քրեական գործը կարճվելու է, քանի որ վիճաբանությունը տեղի էր ունեցել 2017 թվականի ապրիլի 17-ին, ու քննիչի որոշմամբ ՝ ՀՀ քրօրի 112 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Իմ տղան երբեք էլ փախած չի եղել: Առանց խոչընդոտի տեղաշարժվել է, սակայն Էջմիածնի քննչական բաժնի քննիչը հետախուզում է հայտարարում ու ոստիկաններն էլ պարտավոր էին տղայիս տեղն իմանալով, բերման ենթարկեին: Արտասահմանից տղայիս բերում են այս տարվա օգոստոսի 6-ին՝ Ռումինիայից: Օգոստոսի 8-ին տղաս ինքնավնասում է կատարում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այդ պահին շենքում է լինում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով տեղեկանում է կատարվածի մասին: Իսկ արդեն օգոստոսի 10-ին մեզ հայտնում են, որ տղաս ինքնասպան է եղել: Արդարադատության նախարարի բարի կամքի դրսևորման արդյունքում մինչ այդ «Արմավիրի» բանտում հանդիպել եմ տղայիս, ով ինձ ասում էր. «Մամ ջան, ինձ ուզում են սպանեն»: Խնդրել եմ, որ նրան տանեն այլ խուց, կամ վերցնեն բժիշկների հսկողության տակ, սակայն բերդի ղեկավարությունը, չգիտես ինչու, թե իմ, թե տղայիս խնդրանքները անտեսել է: Մենք գիտենք, որ որդուս հետ չենք բերի, բայց ուզում ենք անաչառ քննություն կատարվի, իրականությունը ջրի երես դուրս գա ու դրա համար դիմում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Դուք կարող եք բացահայտել այդ դեպքի բոլոր հանգամանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, հակառակ դեպքում, եթե իրականությունը քողարկվի, նույն «Արմավիրի» բանտում էլի նմանատիպ դեպքեր կլինեն, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ»: SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը խնդրի վերաբերյալ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am