Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին երդվել է վրեժ լուծել հոր՝ Ալի Խամենեիի և ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված մյուս իրանցիների մահվան համար։
«Մենք երդվում ենք վրեժ լուծել ձեր արյան և այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար՝ պատժելով հանցագործ ու խայտառակված մարդասպաններին։ Այս վրեժը մեր ժողովրդի կամքն է, և այն անպայման պետք է իրականացվի»,- ասված է Խամենեիի գրավոր ուղերձում, որը հրապարակվել է նրա հոր՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության առիթով։
