UFC-ում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը և ղազախստանցի MMA մարտիկ Կուատ Խամիտովը հայացքների մենամարտ են անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք RAF Georgia մրցաշարի շրջանակում նախատեսված գոտեմարտից առաջ։
Մարտիկները սեղմել են միմյանց ձեռքն ու կանգնել դեմ առ դեմ։ Հայ մարզիկը կատակով ձեռքերով չափել է ղազախստանցու ուսերն ու գոտկատեղը՝ սպասվող դիմակայությունից առաջ գնահատելով նրա ֆիզիկական մարզավիճակը։ Դրանից հետո նրանք շրջվել են դեպի լրագրողներն ու դահլիճը՝ ավանդական լուսանկարահանման համար։
Ծառուկյանի և Խամիտովի միջև ըմբշամարտի կանոններով գոտեմարտը կկայանա այսօր և կանցկացվի ամերիկյան RAF լիգայի՝ Թբիլիսիում ընթացող մրցաշարի միջին քաշային կարգի շրջանակներում։
Մարտիկների միջև այս դիմակայության պատմությունը սկսվել է դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կայացած ACBJJ 20 ջիու-ջիթսուի մրցաշարի ժամանակ։ Այդ երեկո Խամիտովը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթել էր UFC-ի վետերան Ռաշիդ Մագոմեդովին, որից անմիջապես հետո մամուլի ասուլիսի ժամանակ մարտահրավեր էր նետել Ծառուկյանին (վերջինս նույն մրցաշարում նվաճել էր «Աստղերի գոտին»)։
Խամիտովն Արմանին մեղադրել էր հարվածային ոճի մարտիկ Շարա Բուլետի հետ մենամարտելու ծրագրերի պատճառով «հեշտ ճանապարհ» ընտրելու մեջ՝ կոչ անելով կազմակերպիչներին և անձամբ հայ մարտիկին փոխել ծրագրերը հօգուտ իրենց անձնական հանդիպման։ Ծառուկյանն ընդունել էր մարտահրավերը, ինչն էլ արդյունքում հանգեցրեց Թբիլիսիում նրանց գոտեմարտի պաշտոնական հաստատմանը։
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը