«Որպեսզի բացառվի հնի վերադարձը». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վելուծաբան Արծրուն Պեպանյանը «Ֆեյսբուք»-ում գրել է. Որպեսզի որևէ ժողովուրդ սոցիալ-մշակութային-քաղաքական մի վիճակից անցնի մեկ այլ՝ ավելի բարձր վիճակի, անհրաժշտ է, որ նախ քաղաքական մտքի բավարար զարգացում տեղի ունենա երկրում և քաղաքագետները՝ ա. պարզեն առկա, անցանկալի վիճակի առաջացման իրական՝ խորքային պատճառները, բ. հաշվարկեն այդ պատճառների բացասական արդյունարար հանրագումարը, որը որոշում է իրականությունը, գ. գտնեն այդ պատճառների բացասական արդյունարար հանրագումարը հաղթահարելու ունակ քայլերի համակարգ, դ. աշխարհաքաղաքական իրավիճակից և ժողովրդի անցյալից ելնելով՝ ուրվագծեն այն պետությունը, որը կապահովի ժողովրդի անվտանգությունը, զարգացումը և որը հոգեհարազատ կլինի ժողովրդի էությանը, ե. ուրվագծեն առկա վիճակը հաղթահարելու և նոր վիճակին անցնելու ճանապարհային քարտեզը: Դրանից հետո արդեն երկիրը վերափոխել ձգտող քաղաքական գործիչները պիտի կատարեն որոշակի անհրաժեշտ աշխատանքներ՝ զ. մինչ իշխանափոխություն իրականացնելը քարոզչական-բացատրական աշխատանք տանեն ժողովրդի մեջ Նոր Հայաստանի վերաբերյալ, որպեսզի իրականության մեջ ունենան անհրաժեշտ թվով համակիրներ և նորը ընկալողներ, է. փորձեն նորը փորձարկել մարդկային որոշակի հանրության շրջանակում՝ շտկումներ անելու համար իրենց ծրագրերի մեջ, ը. այդ ընթացքում պրակտիկ աշխատանքների հիման վրա ձևավորեն նոր կառավարիչների շերտ, թ. այս ամենն անելուց հետո նոր միայն փորձեն քաղաքական պայքարի միջոցով նորը հաստատել կյանքում՝ իշխանափոխությամբ կամ ներքևից ինքնակազմակերպման ուղիով: Այս կետերն անհրաժեշտ են իշխանափոխության առաջին իսկ օրվանից նորի հաստատման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ տանել կարողանալու համար, այլապես հին հարաբերությունները՝ լինելով կենսունակ, չեն նահանջի: Դրանք անհրաժեշտ են նաև, որպեսզի նոր իշխանություններն ունենան սոցիալական հենարան, լինի ժողովրդի մեջ մի շերտ, որը կրում է նորն իր մեջ և որն ուղեցույց կհանդիսանա ժողովրդի մնացյալ հատվածի համար: Հիմա եկեք հարց տանք ինքներս մեզ՝ արդյոք հայ քաղաքական միտքը մարտ ամսին բավարար չափով կատարե՞լ էր այս անհրաժեշտ աշխատանքները: Իհարկե, ոչ: Իսկ դա նշանակում է, որ նոր իշխանությունները լուրջ դժվարություններ են ունենալու և մեծ է լինելու հնի վերադարձի հավանականությունը: Հնի վերադարձը բացառելու համար հարկավոր է սեղմ ժամկետում լրացնել չկատարված աշխատանքի բացը և բավարարել նշված կետերի պահանջները: Անհրաժձշտ է ի հայտ գա մի շերտ, որը կզբաղվի այդ հարցերով: Այս խնդրում օգտակար լինելու մղումով անցյալ շաբաթ ներկայացրի ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ շարքը /Հ. Ասատրյանը ծնվել է 1900-ին, Առաջին հանրապետության անկումից հետո արտագաղթել է, գործել է դրսում, 1944-ին ձերբակալվել է սովետական հատուկ ծառայությունների կողմից, 11 տարի անցկացրել բանտում/: Առաջկայում ներկայացվելու են նրա և Նժդեհի դիտարկումները ելքի վերաբերյալ, որոնք արդիական են նաև հիմա և որոնք չկիրառելու դեպքում հինն անխուսափելիորեն կվերադառնա:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am