Հարգելի լրատվամիջոցներ
Մենք՝ Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների հազարից ավելի բնակիչներ արդեն երկրորդ անգամ դիմել ենք Վարչապետին և կառավարությանը, կոչ անելով միջամտել՝ վերջ տալ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը և ապահովել արժանապատիվ աշխատելու մեր սահմանադրական իրավունքի վերականգնումը։ Այսօր մենք՝ հարյուրից ավելի պատվիրակությամբ այս համայնքերից եկել ենք Երևան և մնալու ենք կառավարության շենքի մոտ՝ մեր ձայնը լսելի դարձնելու կառավարությանը։
Միաժամանակ դիմում ենք Հայաստանի բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին՝ մեր կոպտորեն խախտվող իրավունքները պաշտպանելու կոչով։ Մի քանի տասնյակ անձինք՝ հանդես գալով համայնքի անունից, արդեն 50 օր ապօրինաբար զրկել են մեզ աշխատելու իրավունքից։ Այս արարքը ապօրինություն է և պատկան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն մեր իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Արդյոք Ամուլսարը համապատասխանում է բնապահպանական նորմերին, պետք է որոշեն համապատասխան կառույցները, և ոչ թե մի խումբ՝ անհայտ աղբյուրներից սնվող օրինազանց մարդիկ։ Մինչդեռ պետությունը այսօր քայլեր չի ձեռնարկում հանքի շինարարության ապօրինի կասեցումը դադարեցնելու և մեր՝ օրինապաշտ քաղաքացիներիս իրավունքները պաշտպանելու և ապօրինություն իրականացնող ինքնակոչ «բնապահպաններից» պաշտպանելու համար։ Մենք ենք համայնքը և մենք ենք իրականում Հայաստանի հպարտ քաղաքացիները: Մեր իրավունքները կոպտորեն խախտվում են։ Հպարտ քաղաքացին աշխատասեր, արժանապատիվ հարկատուն է, ոչ թե մի քանի ամիս անհայտ աղբյուրներից սնվող՝ ուղղորդված ապօրինություն իրականացնողները։
Հարգանքով Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը