Արգինա գյուղում վառվել է անապահով ընտանիքին պատկանող 1000 հակ խոտը

Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար-ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգինա գյուղի տներից մեկի բակում մեծ քանակի խոտի դեզ է վառվում և կա վտանգ, որ կրակը կտարածվի դեպի տների կողմ: Հրշեջները գյուղացիների հետ կարողացել են կանխել կրակի տարածումը և մի քանի ժամ պայքարել կրակը մարելու համա՝ մի քանի անգամ են գնալով ջրի ետևից Ամբողջովին մոխրի է վերածվել նշված գյուղի Մաշտոցի փողոցի 8-րդ տան բնակիչներ, ամուսիններ Ռշտունի և Սաթենիկ Պետրոսյաններին պատկանող մոտ 1000 հակ խոտը: Հրդեհի արդյունքում Պետրոսյանները նաև մեծ թվով հավի և ճտերի կորուստ են ունեցել: Միայն հարևանների օգնության շնորհիվ է, որ նրանց խոզերն ու գոճիները փրկվել են, հայտնում է Shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ ընտանիքը համարվում է սոցիալապես անապահով, 11 շունչ են բնակվում տանը, և իրենց օրվա հացը վաստակում են հողատնտեսությամբ ու անասնապահությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասել են, որ գյուղում խնդիր է նաև ջուրը, ու եթե ջրի խնդիր չլիներ, հարևաններն իրենք իրենց ուժերով կրակը կմարեին: «Ոռոգման ջրից միայն խողովակներն են, այն էլ՝ որպես հուշ: Եվ եթե ժամանակին ջրի հարցը գյուղում լուծվեր, ապա կրակը ավելի շուտ մեր ուժերով կմարեինք ու հրշեջների կարիք չէր լինի, մինչդեռ ջրի խնդրով բազմիցս դիմել ենք գյուղապետ Ռոստամ Արոյանին ու Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, սակայն ամեն անգամ ստացել ենք նույն պատասխանը՝ առաջիկայում այդ խնդիրը կլուծվի: Բայց խնդիրն այդպես էլ չի լուծվել»,- բողոքել են հարևանները: Տուժած ամուսինների հարևանները խնդրանքով դիմում են Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին՝ հուսալով, որ նա օգնության ձեռք կմեկնի սոցիալապես անապահով վիճակում գտնվող այս ընտանիքին: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am