Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ պատարագ. կատարվել է Խաղողօրհնեքի արարողություն (լուսանկարներ)

Օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ շուքով նշել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա կապակցությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին և Սուրբ Աստվածածնի կերպարին, մեջբերել է Ղուկաս Ավետարանչի կողմից հիշատակված ու Մարիամ Աստվածածնի կողմից արտաբերված խոսքերը. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:38) և խոսել այն բացառիկ խոնարհության և հնազանդության մասին, որը դրսևորել էր Սուրբ Կույսը Տիրոջ հանդեպ: Արշակ Սրբազանն ընդգծել է, որ մենք հնազանդ ենք Աստծուն՝ իրականացնելու այն առաքելությունը, որին կոչված ենք, և որ Մարիամ Աստվածածինը հնազանդվեց Աստծուն, որպեսզի լույս աշխարհ բերի Փրկչին: «Մեր հավատքի հայրը՝ Գրիգոր Լուսավորիչը, հնազանդվեց Աստծուն՝ քրիստոնեության լույսը Հայոց աշխարհում տարածելու համար: Սուրբ Տրդատը հնազանդվեց Աստծուն, որպեսզի դառնա հովանավորը քրիստոնեությունը Հայաստանում տարածման, Ավարայարի և Սարդարապատի քաջերը հնազանդվեցին Աստծուն և զոհաբերեցին իրենց կյանքը՝ ի սեր քրիստոնեության և ի սեր հայրենիքի: Այդպիսի հնազանդություն էր նաև արցախյան ազատամարտի տարիներին մեր քաջամարտիկների զոհողությունը, այդպիսի հնազանդություն է նաև այսօր մեր ժողովրդի կողմից դրսևորված հավատարմությունն Աստծուն: Երբ մենք ասում ենք, որ հավատարիմ ենք Աստված քեզ, հնազանդ ենք քեզ, մենք ոչ ենք ասում բոլոր այն օտարամուտ բարքերին ու սովորույթներին, այլասերված նորամուծություններին, որոնք բացարձակապես չեն տեղավորվում մեր հավատքի շրջանակներում և մեր հոգևոր, կրոնական պատկերացումների մեջ: Եվ այսօր Աստվածածինն օգնության է եկել մեզ՝ իր հնազանդությամբ նորոգելու մեր հավատարմությունը, նորոգելու մեր ուխտը, որպեսզի շարունակենք հնազանդ լինել Աստծուն, բայց նաև երբևէ հանդուրժողականություն չդրսևորենք այն արատների, այն մեղքերի, այն շեղումների նկատմամբ, որոնք կարող են տեղ գրավել մեր ազգային-եկեղեցական կյանքում», -ասել է Արշակ Սրբազանը: Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Ս. Տրդատի բաց խորանի վրա կատարվել է Խաղողօրհնեքի արարողությունը: Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվել են հավատավոր ժողովրդին:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am