«Ունիվեր» սերիալի աստղ Խիլկևիչն առաջիկա շաբաթների ընթացքում երկրորդ անգամ կմայրանա։ Բոլոր հարցերում նրան աջակցում է հայ ամուսինը։
«Ունիվեր» հեռուստասերիալի դերասանուհի Աննա Խիլկևիչը պատրաստվում է երկրորդ երեխային ծննդաբերել Մոսկվայում և հայ ամուսնու ներկայությամբ։ Այս մասին, ըստ armeniasputnik.am-ի՝ նա հայտնել է «Սոբեսեդնիկի» հետ զրույցում։
Խիլկևիչը խոստովանել է, որ շատ է անհանգստանում, այդ պատճառով էլ ամուսինը նրա կողքին կլինի ծննդատանը։ Երկրորդ հղիությունը շատ է տարբերվում առաջինից, և կնոջ մոտ նոր տարօրինակություններ են ի հայտ եկել։ Դերասանուհին պատմել է, որ ինչ-որ պահի մեծ քանակությամբ թթու կաղամբ է կերել, հետո անցել է սթեյքերի և ելակի։
«Ամեն գիշեր ինչ-որ տարօրինակ երազ եմ տեսնում։ Մի օր Ջուլիա Ռոբերթսի հետ նստած էինք նույն սեղանի շուրջ և ադամանդներ էինք փորձում, մեկ ուրիշ անգամ ես սավառնում էի…», — նշել է սերիալի աստղը։
Ծննդաբերությունից բացի, նրա ուղեղը զբաղված է 4 սենյականոց բնակարանի վերանորոգման աշխատանքներով։ Ամուսինները վերջերս են գնել այդ բնակարանը։ Նրանք նախատեսել էին բնակարանամուտի խնջույք կազմակերպել հուլիսին, բայց չի ստացվել։ Խիլկևիչն ասել է, որ վերանորոգման հարցերով զբաղվում է ամուսինը, որը քաջատեղյակ է ոլորտից։ Նա օգնում է կնոջն ընտրել մանկական սենյակի պատերի գույնը, մահճակալի մոտ դրվող փոքրիկ սեղանիկները, մահճակալները և այլն։
Ամբողջությամբ՝սկզբնաղբյուրկայքում:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը