ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՀԱՐԿԵ ՀԱՂԹԵԼ Է, ԲԱՅՑ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՂԹԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
կամ «մարդիկ ընդդեմ տերմինատորների»
Սոցիալական ցանցերի ի հայտ գալուց ի վեր դրանք հետզհետե գերիշխող դիրք ձեռք բերեցին՝ որպես հանրային ֆորում, որպես քննարկումների հարթակ։ Եվ այս նոր պայմաններում հենց սոցիալական ցանցերում է գեներացվում «հասարակական կարծիքը» կարևորություն ունեցող հարցերի շուրջ։ Արդյո՞ք առկա իրավական գործիքակազմը բավարար է ապահովելու սոցցանցերում խոսքի ազատության անհրաժեշտ հավասարակշռումը մարդու այլ իրավունքների, այլ հանրային արժեքների հետ (առաջին հերթին՝ մարդու արժանապատվության, նաև՝ անմեղության կանխավարկածի և այլն)։ Վստահ եմ, որ՝ ոչ։
Վիճակն առավել բարդանում է կեղծ օգտահաշիվների համատարած կիրառման արդյունքում։ Առկա են մարդկանց հանրային կերպարը «ոչնչացնելու» համար հատուկ ստեղծված կեղծ օգտահաշիվներ (եկեք դրանց պայմանականորեն կոչենք «տերմինատորներ»), որոնք բացառապես տարածում են հայհոյախոսություն, վիրավորանք, զրպարտություն։ Սա նորմա՞լ վիճակ է։ Վստահ եմ, որ ոչ։
Ինչպե՞ս պայքարել սոցցանցերում ատելության տարածման, հատկապես «տերմինատորների» կիրառման դեմ։ Չգիտեմ։ Բայց պետք է խնդիրը հստակ ընկալվի քաղաքացիական հասարակության, հատկապես դրա իրավապաշտպան թևի կողմից։ Սակայն իրականությունն այն է, որ երբեմն հենց իրավապաշտպաններն են այդ ատելության խոսքի տարածողները։ Այդ պայմաններում ի՞նչ ակնկալես լայն հանրությունից։ Ամեն դեպքում, մարդու իրավունքների երաշխավորման պարտականությունը պետությանն է, և վերջնական պատասխանատուն հենց պետությունն է։ Թե «նեգատիվ» պարտականությունը և թե «պոզիտիվ» պարտականությունը ի վերջո պետությանն է։ Ի՞նչ է դա նշանակում։
(1) Պետական ծառայողները չպետք է ատելություն, իրավական մշակույթին հակասող այլ գաղափարներ տարածեն սոցցանցերում, իսկ պաշտոնական հաղորդագրություններում պետք է դրսևորվի հարգանք մարդու իրավունքների նկատմամբ։ Իրապես, ոչ թե ձևականորեն։
(2) Պետությունը պետք է գործուն մեխանիզմներ մշակի ու կիրառի (գուցե նաև քրեաիրավական բնույթի)՝ մարդկանց պաշտպանելու «տերմինատորների» հարձակումներից։ Հատկապես այլախոհներին ու մասնագիտական հատուկ գործառույթ կատարողներին (փաստաբաններ, լրագրողներ և այլն)։
Այս խնդիրները չափազանց կարևոր են։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը