ԱԺ գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երեւան-Կենտրոն ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ եւս մի քանի կալանավորներ կան։
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ «Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքով համախցեցիների հետ, քննարկումներ են անում։
Դե այնպես, ինչպես մյուս կալանավորները։ Հայաստանի պարագայում քիչ թե շատ բարվոք պայմաններ են խցում. հեռուստացույց կա, սառնարան, հիգիենայի պարագաներ»- մանրամասնեց պաշտպանը։
Հարցին՝ ինչով է խցում ամբողջ օրը զբաղվում Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանն ասաց. «Նրանով, ինչով որ մնացած կալանավորներն են զբաղվում. ժամանակ առ ժամանակ հանդիպում է փաստաբանների հետ, հետաքրքրվում է իր գործով, քննչական մեկումեջ աղքատիկ գործողություններ են արվում։ Դա է»։
Փաստաբանը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ քրեական գործի շրջանակներում մինչեւ հիմա 2 հարցաքննություն է տեղի ունեցել, իսկ առաջիկայի համար հստակ ժամկետ չկա՝ նոր հարցաքննություն սպասվում է, թե ոչ։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը