Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Մելիքյանի դրամական միջոցները կազմում են 6 մլն դրամ, 20 հազար դոլար եւ 15 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմում է 593 հազար դրամ:
Բայց պատգամավորը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ունի անհատական բնակելի մեկ տուն, մեկ ավտոտնակ, երկու հատ հողամաս եւ Uaz 469 մակնիշի մեկ ավտոմեքենա: Իսկ ահա նրա կնոջ` Սերինե Առաքելյանի դրամական միջոցները կազմում են 8 մլն դրամ, 5 հազար դոլար:
Պատգամավորի կինը անցած տարվա ընթացքում 5 հազար դոլար «նվեր» է ստացել: Նրանց որդին՝ Սերգեյ Մելիքյանը եւս «նվեր» է ստացել: Ասել է թե` Մելիքյանների ընտանիքը «ֆինանսական նվերների» պակաս չունի:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը