Օգոստոսի 11-ին, արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի 36/ե շենքի բնակարաններից մեկի մուտքի դիմաց վիրավոր կին է ընկած: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանում ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանում է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ոստիկանները ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն, և դեպքի վայր ժամանած բժիշկների խումբը վիրավոր կնոջը, ով մարմնի տարբեր մասերին ստացել է 5-ից ավելի դանակի հարվածներ, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդեն «Էրեբունիում» բժիշկները կարողանում են կնոջը անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել, ով այս պահին էլ գտնվում է ծանր, կայուն վիճակում: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված շենքի բնակչուհի, 73-ամյա Էլիոնորա Հայրյանն է: Այս պահին հիվանդանոցում և դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրւջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի, այդ թվում՝ ավազակային հարձակման, կողոպուտի, սպանության փորձի, առողջությանը ծանր վնասվածքներ պատճառելու ուղղությամբ: Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը