Այսօր հայտնի դարձավ, որ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, գիշերային շրջայց կատարելիս, հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի՝ պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին: Ըստ պաշտոնական հաղորդագրության Վ. Գ.-ն հիմնարկ է ընդունվել 2018 թվականի օգոստոսի 6.-ին, խցում պահվել է միայնակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: 2 օր առաջ կալանավորված անձ Վ. Գ.-ն անգամ ինքնավնասում է կատարել, տեղափոխվել է քաղաքային բուժհաստատություն, որտեղ նրան օգնություն է ցուցաբերվել: Հոգեկան անհավասարակշիռ վիճակից դուրս բերելու համար Վ. Գ.-ին նույնիսկ մոր հետ տեսակցություն է տրամադրվել, սակայն դա էլ իրավիճակը չի շտկել: Ավելին, դեպքի հանգամանքներին ծանոթանալու նպատակով քրեակատարողական հիմնարկ են գնացել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը: Նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է քննություն:
ArmLur.am-ին ինքնասպան եղած կալանավորի մասին մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, թե ինչի համար են նրան կալանավորել: Եվ այսպես, օգոստոսի 2-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել , որտեղ մանրամասներ էր ներկայացրել թմրամիջոցների ապօրինի փոխադրման անդրազգային խմբի մասին.«Հայաստանի Ագային անվտանգության ծառայությունը բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր: Մասնավորապես, 2018 թվականի հունիսին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները, Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, փորձել են Իրանից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ փոխադրել Վրաստան: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացի Վ.Գ-ն քննությամբ առայժմ չպարզված անձից ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով մոտ 40 գ «ափիոն» տեսակի, մոտ 3 կգ «հերոին» տեսակի և ավելի քան 2 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Այնուհետև, նախնական պայմանավորվածության համաձայն, Վ.Գ-ն թմրամիջոցներով փաթեթները ինքնությունը չպարզված անձի միջոցով հայ-իրանական սահմանի՝ նախապես համաձայնեցված հատվածում փշալարերի վրայով նետելու միջոցով փոխանցել է ՀՀ քաղաքացի Ռ.Օ-ին, ով իր հերթին թմրամիջոցների խմբաքանակը տաքսի ավտոմեքենայով փորձել է տեղափոխել Լոռու մարզի Շամլուխ գյուղ, սակայն ճանապարհին ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Մանրամասները՝ armlur.am
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը